Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ (տեսանյութ)
ВидеоՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ: Այս մասին վարչապետը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«Հաճելի հանդիպում ունեցանք Երեւանի պատվավոր քաղաքացի, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ:
Ովքեր չգիտեն, ասեմ, որ Միխայիլ Պիատրովսկիի հայրը՝ ակադեմիկոս Բորիս Պիատրովսկին պեղումներ է իրականացրել Երեւանի Կարմիր բլուրում, որտեղ եւ հանդիպել է ապագա կնոջը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանին:
Միխայիլ Պիատրովսկին ծնվել է Երեւանում»: