Փայտագողերը կան ու վաճառում են 1 խ.մ. 30000 դրամ՝ նախկին 10֊11000-ի փոխարեն. Սոֆյա Հովսեփյան
БлогосфераԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է.
«Այսօր Շիրակի մարզի Առափի գյուղում Ղափամայի փառատոնն էր: Մինչև հասցրեցի գնալ ,արդեն հյուրերը եկել , հյուրասիրվել , իրենց սիրուն օրը անցկացրել ու գնացել էին: Բայց հանդիպեցի բնակիչների հետ ու երկար խոսեցինք գյուղացիների առջև ծառացած խնդիրներից , որոնք միայն իրենցը չէին , այլ բոլորինն են: Հարցերը շատ էին , բայց փորձեմ ներկայացնել այս պահին ամենակարևորները.
1. Բերքահավաքն արվել է , սակայն իրացման տեղ չկա , կամ չկա գնային կանոնակարգում , որի արդյունքում ինքնարժեքից էժան են ծախում , որ գոնե վարկերը փակեն : Հիմնական բնամթերքն էր ` գազար , կարտոֆիլ , կաղամբ, կտավատ, բազուկ:
2. Գյուղացիները ջեռուցման խնդիր ունեն , քանի որ գյուղի մեծ մասը գազաֆիկացված չէ , չնայած , որ Գյումրիից 2 կմ է հեռու : Չնայած այս խնդիրը ունեն շատ գյուղեր , իսկ վառելափայտը ոչ թե չկա , այլ փայտագողերը կան ու վաճառում են 1 խ.մ. արժի 30000 դրամ , նախկին 10֊11000 փոխարեն :
3. ՊՆ տեղական մթերքը մթերում է միջնորդավորված, որի արդյունքում գյուղացին կարտոֆիլը վաճառում է տենդերը շահած կազմակերպությանն առավելագույնը 40 ֊ 60 դրամ , բայց հարց է, թե ՊՆ այդ կարտոֆիլը որքանով է առնում այդ կազմակերպությունից: Դա կպարզեմ շուտով:
4 . Գյուղատնտեսությունը կառավարության աջակցության կարիքն ունի և նախորդիվ տրվող սուբսիդիաները՝ դիզվառելիք ,պարարտանյութ և այլն ,քանի որ չեն տալիս, մեծ բեռ են ավելացրել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց վրա:
5. Գյուղացին ունի մթերման ենթակա անասուններ , բայց մթերքը չկա:
Հարցերն իրականում բազմազան էին և բազմաբնույթ , բայց այն որ մարդիկ տարեց տարի գյուղատնտեսությունից հեռանում են իրացման շուկա չունենալու պատճառով սա մեծ խնդիր է , քանզի հիմնական ներդրումները վարկային են:
6. Շատ գյուղերում էլ կարկտահարությունից հետո ընդհանրապես բերք չկա և որևէ փոխհատուցման հույս չկար և վարկերը կրկին ուսերին:
Վարկային բեռն էլ գյուղացուց անպակաս , անբարեխիղճ վարկային կազմակերպություններն էլ գյուղացու կողքին «աջակցող»:
Բարի կիրակի բոլորիս , հուսանք խնդիրները կհաղթահարվեն»: