«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղացին
СпортԱնգլիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Լիվերպուլ»-ը:
Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով «Լիվերպուլ»-ին առաջինը բացեց խաղի հաշիվը: 36-րդ րոպեին աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը: «Լիվերպուլ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից երկրորդ կեսի ավարտին: 85-րդ րոպեին աչքի ընկավ Ադամ Լալանան: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Այս տուրից հետո «Լիվերպուլ»-ը մնում է մրցաշարային աղյուսակի առաջատարը 25 միավորով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 13-րդն է մրցաշարային աղյուսակում: