Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա
Աշխարհ Փարիզում տեղի է ունեցել հարձակում ֆրանսալեզու «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա հարձակումը:
Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանրապետական արժեքների վրա»,- այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
«ՌԻԱ Նովոսոտի»-ն տեղեկացնում է, որ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի գիշերը: Նշվում է, որ անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և երեք համակարգիչ, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկատվություն: