Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով 

«Ամենաերկար նամակը կամ ճանապարհ դեպի լույս» գիրքն արդեն ընթերցողի սեղանին է

Գիտություն և Մշակույթ

«Գիրքն իմ չորրորդ զավակն է»-ասում է ԱԵԳՄՄ առողջապահական միության նախագահ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ավետիս Ավետիսյանը, ում  հեղինակած «Ամենաերկար նամակը կամ ճանապարհ դեպի լույս» գրքի շնորհանդեսը կայացավ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Ամենաերկար նամակը հեղինակն ուղղել է նախ իր երեք որդիներին, ապա բոլոր զավակներին ու ծնողներին.

«Ես Արցախում ծառայության մեջ էի, ինձ այցելության էր եկել շատ մտերիմ ընկերս՝ Ավետիք Հարությունյանը, հոսպիտալի բակում զբոսնում էինք, մտածում էինք բացի գիտությունից, էլ ինչ նախագիծ կարող ենք սկսել միասին: Որոշեցինք միասին գիրք գրել, հետո ցավոք նրա ծանրաբեռնվածությունը թույլ չտվեց գրքով զբաղվել:  Մենք խոսում էինք մեր երեխաների մասին, և որոշեցինք նրանց թողնել գրավոր ժառանգություն, որտեղ կգրվի այն ամենը, որը գուցե չենք հասցնի ասել նրանց: Նամակը իմ որդիներին է ուղղված, բայց յուրաքանչյուր  ընթերցող կգտնի իրեն հարազատ մտքեր, տողեր, որովհետև գրքում ծնող-զավակ հարաբերությունների  ու առհասարակ  մարդկային հարաբերությունների  մասին եմ խոսել»:

Գրքի ստեղծման ընթացքին հեռվից  հետևած Մելինե Թովմասյանը, ով Ավետիս Ավետիսյանի  կինն է, պատմում է, որ, երբ Արցախում էին ապրում,  աշխատում էին նույն սենյակում և ինչ-որ պահից  սկսած՝ ամուսինն ամեն հիվանդ այցելուից հետո թուղթ գրիչ էր վերցնում, կարճ մտքեր գրում ու պահում:

«Այդ ժամանակ ոչ ոք դեռ չգիտեր, որ այդ մտքերը մի ամբողջ գիրք են դառնալու: Մի օր եկավ տուն՝ մեծ կապոց թղթերով ու սկսեց ընթերցել ինձ համար: Ըստ կնոջ՝ հեղինակի խոստացած լույսը ամեն ընթերցողի համար տարբեր կարող է լինել: Իր և սիրելի ամուսնու համար լույսը ներդաշնակությունն է, իսկ գրքում  տիեզերական լույս կարող է գտնել ամեն ընթերցող, լույս, որ պահված է տիեզերքում յուրաքանչյուրիս համար»:

Գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիներ շարունակ հավաքագրած մտքերը, համաշխարհային գրականության՝ իրեն դուր եկած հատվածներն ու տողերը: Դրանց կողքին ընթերցողը կարող է ծանոթանալ հենց հեղինակի գրչին պատկանող քառյակների, աֆորիզմների, պատգամների:

«Իմ ուսումնասիրած գրականությունից ես ծաղկաքաղ եմ արել ու տարիներ շարունակ իմ հավաքագրած մտքերը զետեղել եմ մի գրքի մեջ: Գրքում ես մարդ տեսակի այնպիսի նշաձող եմ սահմանել, որ դրանից ցածր երբեք չհավակնի իմ զավակն ու իմ ընթերցողը»:

Ավետիսյանի ամենասիրելի տողերը, որոնք տեղ են գտել գրքում, իր որդիներին ուղղված խոսքն է.

Տուր ինձ ձեռքդ, երբեմնի փոքրիկ,

Թույլ տուր սեղմել այն՝ որպես տղամարդ,

Թույլ տուր հիանալ քեզնով, կանգնել կողքիդ,

Քանզի դու հավակնում ես դառնալ համաշխարհային մարդ:

Համաշխարհային մարդ դառնալու հարցում հեղինակն օգնում է իր ընթերցողին. «Գիրքն ընթերցողը ճանապարհ է անցնում, որի ավարտին նա մեծ շանսեր ունի համաշխարհային մարդ դառնալու: Գրքի վերջում գրում եմ՝ Քանզի դու դարձար համաշխարհային մարդ»:

Արցախում ապրելու և ծառայելու ընթացքում է գիրք գրելու միտքը  ծնվել, և Ավետիսյանը դեմ չէ այն մտքին, որ Արցախն է իրեն գրելու տաղանդ շնորհել. «Այդ կախարդական հողն է ինձ բերել գիրք գրելու լուսավորությունը»:

Հեղինակը խորհուրդ է տալիս կարդալ գիրքն ու ստանալ իր խորհուրդները, զրուցել իր հետ, նույնիսկ, երբ ինքը ներկա չի լինի. «Գիրքն ընթերցողն ամեն անգամ հնարավորություն կունենա ինձ հետ ցրուցել, երբ ես ներկա չեմ լինի: Կճանաչի ինձ ամեն անգամ, կճանաչի նաև ինքն իրեն»:

«Ամենաերկար նամակը կամ ճանապարհ դեպի լույս»  գիրքն արդեն վաճառվում է գրախանութներում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
Ամենադիտված