«Մանչեսթեր Սիթի»-ին դեռևս ընդունակ չէ հաղթել Չեմպիոնների լիգայում. Գվարդիոլա
Սպորտ«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կարծիքով իր թիմն ընթացիկ մրցաշրջանում չի կարողանա հաղթել Չեմպիոնների լիգայում: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Մարդիկ խոսում են Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթի»-ի հաղթանակի մասին, բայց մենք դեռևս ընդունակ չենք դրան»,-ասել է իսպանացի մասնագետը:
«Մանչեսթեր Սիթի»-ին իր պատմության մեջ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից այն կողմ չի անցել: Ընթացիկ մրցաշրջանում ՉԼ C խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն առաջինն է: