Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան (տեսանյութ)
ՔաղաքականԳևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ Մարտի 1-ի գործով ՀՔԾ հրավիրելուն:
Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հրահանգներ ստանալու կասկածների մասին՝ Խաչատրյանը նշեց՝ իրենք գործում են միայն օրենքով և քաղաքական հրահանգներ ո′չ ստանում է, ո′չ էլ ստանալու դեպքում կկատարեն: