Ավինյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահի հրաժարականի, ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրադարձությունների մասին (տեսանյութ)
Քաղաքական«Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ գործը հարուցվել է, դեպքի առթիվ քննվող գործի շրջանակներում որոշ մարդիկ հրավիրվել են ԱԱԾ: Քաղաքական մասով եկեք հիշենք ՍԴ նախագահի ընտրությունը, բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նաև խոսեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսանի հրաժարականի դիմումի մասին: Հարցին՝ ինչպես կմեկնաբանի այն, որ նրա և թիմի հետ է կապվում Պետրոսյանի հրաժարականը, Ավինյանը պատասխանեց. «Ես նախքան հրաժարականի դիմումը խոսել եմ նրա հետ, ներկայացրել է խնդիրները: Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնը հնարավորություն չէր տալիս գործունեություն ծավալել քաղաքաշինության ոլորտում: Ենթադրում եմ՝ նա նաև այս հարցից էր հիասթափված: Իսկ կոռուպցիայի և թայֆայականության հայտարարություների հետ կապված կուզեմ, որ պարոն Պետրոսյանը պարզաբանում ներկայացնի»,- ասաց Ավինյանը: