Մեծ Բրիտանիայում քսանմեկ երեխաների մայրը կրկին հղիացել է (տեսանյութ)
ՏեսանյութերՄեծ Բրիտանիայի ամենամեծ ընտանիքի մայրը՝ Սյու Ռեդֆորդը, հղիացել է քսաներկուերորդ անգամ: Այդ մասին նա պատմել է իր YouTube-ի ալիքում:
Կինը բաժանորդներին ցույց է տվել ուլտրաձայնային հետազոտությունը: 44-ամյա բրիտանուհու խոսքով՝ այժմ հղիության 15-րդ շաբաթում է: Սյուն անհամբերությամբ է սպասում, թե երբ է իմանալու փոքրիկի սեռը: Նա խոստովանել է, որ տղա երեխա է ցանկանում: Այդ դեպքում նա յուրաքանչյուր սեռից տասնմեկական երեխա կունենա:
Ուշագրավ է, որ անցյալ տարի քսանմեկ երեխաների մայրը պնդում Էր, որ այլեւս երեխաներ չի ունենալու: