ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան Երիտասարդ դաշնակահարները ներկայացել են Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ինքնատիպ ելույթով Օրվա խորհուրդ 3 բալ ցնցման ուժգնության երկրաշարժ՝ Աշոցքի մոտ «Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա «Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը «Փաստ». Ինչո՞ւ ոչ մի բուժաշխատող չպարգեւատրվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից «Հրապարակ». Որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի «Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին «Ժողովուրդ». ՍԴ-ում այսօր բուռն օր է սպասվում 

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ

Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 21-ին  հանդիպում ունեցավ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի (ՀԲ) թիմի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Պատվիրակության կազմում ընդգրկված էին աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն, աղետների ռիսկի կառավարման ավագ խորհրդատու Ադամ Մքալիստերը, ՀԲ ծրագրերի համակարգող, ենթակառուցվածքների գծով խորհրդատու Նորա Միրզոյանը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով հյուրերին` բարձր գնահատեց ԱԻՆ-ի և համաշխարհային բանկի փոխգործակցությունը, հատկապես կարևորելով արդեն իրականացված համատեղ ծրագրերը:

ԱԻՆ-ը և համաշխարհային բանկն արդեն ունեն համագործակցության փորձ Հիդրոմետ և Սեյսմիկ ոլորտներում:

Համաշխարհային բանկի աջակցությամբ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում Հիդրոմետ ծառայությունում տեղի են ունեցել աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:

Սեյսմիկ ոլորտում 2016-2018 թթ. Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ՝ Միջազգային կոնսորցիումի կողմից կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման 1:500000 մասշտաբի նոր քարտեզ, որի իրականացման աշխատանքներին ներգրավված է եղել նաև ԱԻ նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը: Այդ նոր քարտեզի օրինակը տրամադրվել է նաև Քաղաքաշինության կոմիտեին:

Կոնսորցիումի կողմից կազմվել և ներկայացվել են նաև ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման արդիականացված քարտեզներ՝ երկրաշարժերի կրկնելիության տարբեր ժամանակահատվածների և ուժգնության տարբեր հավանականությունների համար, ինչը գիտական և տեղեկատվական հիմք է ծառայում սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի վերանայման և արդիականացման համար:

Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում կարևորեց աղետների ռիսկի գնահատման և կանխարգելման կարողությունների զարգացումը, որին պետք է միտված լինի նաև Համաշխարհային Բանկի հետ համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Փրկարար ծառայության կարողությունների, անձնակազմի պատրաստվածության և շենք շինությունների վիճակի վերաբերյալ: Նախարար Ցոլակյանը նշեց, որ 64 հրշեջ-փրարարական ջոկատներից 32-ն արդեն գտնվում են վերանորոգման և արդիականացման փուլում:

Նախարար Ցոլակյանը խոսեց նաև հրշեջ-փրկարարական ջոկատների անբավարարության խնդրի մասին: Ըստ ուսումնասիրությունների՝ օրինակ Երևանում, 12 հրշեջ-փրկարարական ջոկատների փոխարեն անհրաժեշտ է նվազագույնը 20 հրշեջ-փրկարարական ջոկատ՝ քաղաքի սպասարկումը պատշաճ իրականացնելու համար:

Աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն նույնպես բարձր գնահատեց ԱԻՆ-ի հետ համագործակցությունը: Տաֆաձվա Դուբեն պատրաստակամություն հայտնեց գարնանը, ՀԲ-ի ուսումնասիրություններից հետո, ներկայացնել ԱԻՆ կարիքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և երկարաժամկետ հեռանկարում առավելագույնս օժանդակել խնդիրների լուծմանը:

Համաշխարհային Բանկի առաքելության նպատակն է իրականացնել արտակարգ իրավիճակներում արձագանքելու և օպերատիվ պատրաստվածության ազգային կարողությունների նախնական գնահատում, հույժ կարևոր ենթակառուցվածքներին վերաբերող քաղաքականությունների և ծրագրերի գույքագրում, ինչպես նաև համաձայնության գալ արտակարգ իրավիճակներին արձագանքելու և կարևոր կառույցների տեխնիկական գնահատման շուրջ: 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան Երիտասարդ դաշնակահարները ներկայացել են Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ինքնատիպ ելույթով Օրվա խորհուրդ 3 բալ ցնցման ուժգնության երկրաշարժ՝ Աշոցքի մոտԱստղագուշակ՝ սեպտեմբերի 23-ի համար «Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը«Փաստ». Ինչո՞ւ ոչ մի բուժաշխատող չպարգեւատրվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից«Հրապարակ». Որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի«Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին«Ժողովուրդ». ՍԴ-ում այսօր բուռն օր է սպասվում«Հրապարակ». Փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը«Փաստ». Հրավառության հարցում պետք է պետական վերահսկողություն սահմանել«Փաստ». Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՓաշինյանիԴերասանուհի Ադրիանա Գալստյանը «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ է (տեսանյութ)Հայաստանը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հիմնական խոչընդոտն է. ԷրդողանԼաս Վեգասի աստղերի ճեմուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը (լուսանկարներ) Կարծում եմ՝ պահանջն արդար է. Մհեր Դավիդյանցը՝ «Նորք» ԻՀԿ-ի անձնակազմի բաց նամակի մասին«Մարդիկ առաջին օրվանից օր ու գիշեր պայքարել են կորոնավիրուսի դեմ և չեն արժանացել երկրի ղեկավարության գնահատանքին»7 հայ ՌԴ բանտում կհայտնվի, եթե մի քանի օրում չհավաքվի 3․5 մլն ռուբլի Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր. «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմի բաց նամակը` վարչապետին ու նախագահինԴավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով Արուսիկ Տիգրանյանն իր հարսանիքի օրն ընկել է աստիճաններից (տեսանյութ)Հրագի «Դուխովը», թե՞ Թաթուլ. քաղաքացիները զվարճանում են Փաշինյանի խոսքերի վրա Սյուզան Մարգարյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել ուսանողական տարիներիցՍերգեյ Չելոբանովը պատմել է Ալլա Պուգաչովայի հետ առաջին սեքսի մասինԴժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը. Հրազդանի քաղաքապետԼենա Նազարյանն ու Մերի Գալստյանը սխալվել են. նախագիծը կփոփոխենԱմուլսարում իրավիճակը կրկին լարված է ու դրանում կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյան անունով․ Վահագն Վարագյան Gucci-ն թողարկել է մոտ 750 դոլար արժողությամբ ջինսե «կեղտոտ» տաբատ (լուսանկարներ)Ուշադրություն․ Ադրբեջանը հերթական կեղծիքն է տարածում Ժաննա Բուտուլյանը ներկայացել է սեքսուալ ֆոտոշարքովԿոտայքի մարզում խաչքարն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. նա մահացել էՏաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա ՏոռեսինԱրմավիրում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները «Իմ կյանքի նվեր». Միհրան Ծառուկյանը նշում է 33-ամյակը (լուսանկար)Գուրգեն Ալավերդյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Աննա Պոպովայի հետ«Հեղափոխական» պաշտոնյաների PR-ը՝ նախորդների ձեռքբերումների հաշվին. մաս 8Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը. Արցախի ԱԳՆ Արսեն Թորոսյանը Տյան Էռլոնի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման հնարավորությունըՄոսկվայում տղամարդն իր կնոջ մասնակցությամբ պոռնոֆիլմ է հայտնաբերել Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ (տեսանյութ) Վլադիմիր Պուտինը պարգևներ է շնորհել Քամալովին, Հասրաթյանին ու Հակոբյանին Ինչպես են «ժողովրդի ծոցից ելած» պաշտոնյաները ծաղրում «հպարտ» քաղաքացիներինԱրսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրելՍուարեսը պայմանավորվածություն ունի «Ատլետիկոյի» հետ․ Mundo DeportivoԻՊ զինյալները փորձել են երեխաներին տեղափոխել փակ ցիստեռնով (տեսանյութ)
Ամենադիտված