00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քո գրպանից՝ քննիչների խնջույքին. որքան գումար է ծախսել ՔԿ-ն՝ կազմավորման 5-ամյակը նշելու համար (տեսանյութ)Պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու կոչ անող վարչապետ Փաշինյանը կեղծ օրինակ է ծառայել (լուսանկար)Համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տարածում․ Ալեն Սիմոնյան «Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում հայրենիքին (տեսանյութ)Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից. Փաշինյանը՝ սուպերմարկետում (լուսանկար)Ֆուտբոլի երիտասարդական թիմը ևս Իտալիայում է Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Ոստիկանության ստացած առերևույթ հանցագործության մասին հաղորդումների թիվն աճել է 20,1%-ով (տեսանյութ)

Այս տարվա առաջինն ինն ամիսներին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ստացած առերևույթ հանցագործության մասին  հաղորդումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.721-ով կամ 20,1%-ով։ Այս մասին նշվել է ՀՀ ոստիկանության հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընդլայնված կոլեգիայի նիստի ընթացքում, որտեղ ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նիստը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

«Մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Տիգրան Առաքելյանի հիշատակը։ Այնուհետև Արման Սարգսյանը, ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին վտանգ սպառնացող պայմաններում խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան հանձնեց ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան Արմեն Հակոբյանին։

2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները ներկայացրեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

Նշվեց, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկել է օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2019 թվականի ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով կամ 1.192 դեպքով (2018թ. 9 ամիս` 17.673, 2019թ. 9 ամիս` 18.865), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության (աճ՝ 645-ով), և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 165-ով) դեպքերի թվի աճով:

Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ պետք է փաստել, որ 2019թ. 9 ամիսների ընթացքում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ հինգ անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019թ. հունվար՝ 35,3%, սեպտեմբեր՝ 6,7%):

Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն․ եթե 2018 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել էր առերևույթ հանցագործության մասին 147․780 հաղորդում, ապա 2019 թ. 9 ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է 29.721-ով կամ 20,1%-ով, կազմելով` 177.501):

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (21,3%-ից 16,8%): Փոխարենը նկատելի աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (45,9%-ից 50,6%)։ Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմում է 37,8%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 56,8%:
Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է՝ սպանություններով՝ 69,6%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 83,8%, այդ թվում ծանր՝ 75,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 83,7%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 68,8%, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության՝ 65,9%, ավազակության՝ 80,0%, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 77,5%։

Համեմատաբար ցածր արդյունավետություն է գրանցվել խուլիգանության՝ 55,2%, կողոպուտի՝ 58,5%, գողության՝ 44,2%, այդ թվում՝ բնակարանային՝ 23,2%, յուրացման կամ վատնման՝ 58,8% դեպքերով:

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 340 դեպք, ընդ որում՝ 12-ով աճել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման բացահայտման դեպքերը։

Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 931 դեպք, որոնցից 255-ը կաշառակերության դեպքեր են, 151-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 99-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 215-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն։

Ոստիկանության ստորաբաժանումները պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն են ապահովել ինչպես փետրվարի 17-ին, հունիսի 10-ին և սեպտեմբերի 29-ին մի շարք մարզերում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների, այնպես էլ 4.094 զանգվածային միջոցառումների ժամանակ:

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական վնասվածքներ ստացել 4.959 մարդ:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձավ ներկայացված վիճակագրությանն ու մի շարք խնդիրների։

Հաշվի առնելով ոստիկանի ծառայության վտանգավորությունը՝ Արման Սարգսյանը հանձնարարեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել անձնակազմի ֆիզիկական ու մարտական պատրաստականությանը։ Առանձնապես կարևորվեցին տեղերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, միջանձնային ու գործընկերային հարաբերությունները։ Ստորաբաժանումների պետերին հանձնարարվեց անձնակազմին ծանրաբեռնել ըստ օպերատիվ անհրաժեշտության՝ գնահատելով տարածքի օպերատիվ իրավիճակն ու հանցագործությունների դինամիկան։
Անդրադառնալով առանձին ծառայություններում առկա բացթողումներին ու կարգապահական խնդիրներին՝ Արման Սարգսյանը ընդգծեց՝ համակարգում պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց ծառայությամբ պատիվ են բերում ոստիկանությանը։

Հանձնարարվեց նաև ընդլայնել սերտ համագործակցությունը իրավապահ մյուս կառույցների հետ։
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ Արման Սարգսյանը հանձնարարեց անհանդուրժող լինել յուրաքանչյուր կոպիտ խախտման նկատմամբ՝ ընդգծելով, որ յուրաքանյուր նման խախտում կարող է կյանք արժենալ, և խախտումների արձանագրումն ու համարժեք գնահատականի արժանացնելը նախևառաջ վարորդի, ուղևորների ու հետիոտնի կյանքի և առողջության պահպանմանն է ուղղված։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ ոստիկանության բոլոր ծառայությունները կշարունակեն հետևողական աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կարգապահական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ՝ ի նպաստ օրենքի, ի նպաստ պետության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
18 Նոյ
Հրդեհ` Նորագյուղ թաղամասում. տուժածներ չկան 21-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes-ով բախվել է բետոնե բաժանարար գոտուն և գլխիվայր շրջվել Քո գրպանից՝ քննիչների խնջույքին. որքան գումար է ծախսել ՔԿ-ն՝ կազմավորման 5-ամյակը նշելու համար (տեսանյութ)Պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու կոչ անող վարչապետ Փաշինյանը կեղծ օրինակ է ծառայել (լուսանկար)Երեւանի Խաղաղ Դոնի փողոցում կրպակ է այրվել Carrefour Armenia-ի «մտքի թռիչքը»․ գովազդում համեմատություն են տարել վարչապետ Փաշինյանի հետ (լուսանկար)30 եղևնիների գողություն` Կոտայքի մարզում. տուժածը բնապահպանության նախարարության պաշտոնյա էԽոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կան տուժածներ Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին Համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տարածում․ Ալեն Սիմոնյան Պորտուգալիան նվաճել է Եվրո-2020-ի ուղեգիր Բելառուսում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Հավաքականի հետ Իտալիա չեմ մեկնել միմիայն անձնական խնդիրների պատճառով. Բերեզովսկի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին «Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում հայրենիքին (տեսանյութ)Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ) Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը Համահայկական մրցանակաբաշխության արդյունքները հայտնի են. ովքեր են ճանաչվել լավագույնը (լուսանկարներ) Գնալ խանութ եւ հանդիպել Հովհաննես Չեքիջյանին․ վարչապետը լուսանկար է հրապարակելՆոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար Ջեմմա մայրիկի հետ զրույցը հայեցակարգային ստացվեց․ Փաշինյան (տեսանյութ)Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից. Փաշինյանը՝ սուպերմարկետում (լուսանկար)Գաբուզյանը և Հարությունյանը պարտվել են Սենթ Լուիսի մրցաշարի 7-րդ տուրում ՀՀ քննչական կոմիտեն պարզում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները Եվրո-2020 մասնակից թիմերից 16-ի անունները հայտնի են Լուկաշենկոն կառաջարկի իր թեկնածությունը 2020-ի նախագահական ընտրություններում Երևանում շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է Ֆուտբոլի երիտասարդական թիմը ևս Իտալիայում է Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ)Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության կողմից կազմակերպված ֆորումինՁեր մասնագիտական կարողությունների շնորհիվ՝ մեր զինվորները գտնվում են ապահով ձեռքերում․ Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներինԱրմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Վիճաբանություն-ծեծկռտուք. կան վիրավոր և բերման ենթարկվածներՃիշտ էլ նկատել են. Լենա ՆազարյանՊայմանով, որ պետք ա լավ սովորեք, թե չէ էս նկարները ինտերնետից կհանեմ․ Փաշինյանը՝ եղվարդցի երեխաներին (տեսանյութ)Երբ սպասում ես մեկ րոպեով առևտրի սրահ այցելած աղջկան (տեսանյութ)Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել Դալմայի այգիների տարածքում քանդվել է Երևանի խանության ժամանակաշրջանի պատմական կառույց․ Վարդան ՈսկանյանԻնչի՞ պետք ա բանվորը ճղած, կարկատած հագուստ կրի․ Փաշինյան (տեսանյութ)Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներինՓաշինյանը Եղվարդում է՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին (տեսանյութ)Երգի պրեմիերա՝ «Միասին կարող ենք փոխել աշխարհը» Սկսել են շահարկել Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ․ ԲաթոյանՈւ՞ր ենք հասել՝ Մատենադարանի կադրային հարցերով զբաղվում է շիշ բռնող տղան. Լիա Ավետիսյան (տեսանյութ) Աստղագուշակ՝ նոյեմբերի 17-ի համարՕրվա խորհուրդը
Ամենադիտված
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըՍա թող լինի նվեր Ադրբեջանի կողմից․ ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)Մեդվեդեւի որդին հանդիպում է հայուհու հետ Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի. Նիկոլ Փաշինյան«Ժողովուրդ». Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Նիկոլ Փաշինյանի օդանավին ռազմական ուղղաթիռ է ուղեկցում (տեսանյութ)Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. Էրդողան«168 ժամ». ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am