3-ամյա տղան երկրորդ հարկից ընկել է այդ պահին փողոցով անցնող սայլակի մեջ (տեսանյութ)
VideoՀնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում 3-ամյա տղան խաղալիս է եղել երկրորդ հարկի պատշգամբում, երբ հանկարծ կորցրել է հավասարակշռությունն ու ընկել է 11 մետր բարձրությունից:
Բարեբախտաբար հրաշք է տեղի ունեցել: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է երեխան ընկնում այդ պահին անցնող սայլակի մեջ: Օգնության են հասել անցորդներն ու երեխային տեղափոխել են հիվանդանոց: Փոքրիկը վնասվածքներ չի ունեցել և բուժզննումից հետո վերադարձել է տուն:
Երեխայի ծնողները շնորհակալություն են հայտնել իրենց տղայի կյանքը փրկած տղամարդուն, գրում է Daily Mial-ը: