00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Օրվա խորհուրդՕրենք՝ ընդդեմ պատգամավորի. «Ժամանակ» «Հրապարակ». Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին«Փաստ». Ինչու Արթուր Ղազինյանը չմիացավ ընդդիմադիր եռյակին Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են․ «Ժողովուրդ»Հակահեղափոխականների «աչքն ու ականջը». «Ժամանակ» «Փաստ». Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուի անուն միանգամից ջնջել է«Ժամանակ». Հին բարքեր՝ ՌՈ-ում«Ժողովուրդ». Այսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները«Ժողովուրդ»․ Ովքեր են պարգևատրված դատախազները

ՀՀ նախագահը ջանքեր է գործադրում հայ-ֆրանսիական կապերը սերտացնելու ուղղությամբ. Le Courrier de Russie

Ֆրանսիական «Լը Կուրիե դը Ռուսի» (Le Courrier de Russie) պարբերականը հատուկ հոդված է հրապարակել «Արմեն Սարգսյան. Հայ-ֆրանսիական կապակցումը» խորագրով, որում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերություններին և դրանց զարգացման գործում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ունեցած դերակատարությանը:

Պարբերականը նշում է, որ նախկինում ֆիզիկոս, դիվանագետ և գործարար եղած Արմեն Սարգսյանը 2018 թվականից զբաղեցնում է Հայաստանի նախագահի պաշտոնը: «Չնայած 2015թ. սահմանադրական բարեփոխումներով կրճատված նախագահական լիազորություններին՝ Սարգսյանը ջանում է երկրին տալ միջազգային տեսանելիություն՝ օգտագործելով իր լայն ծանոթությունները և քաղաքական, տնտեսական ու ֆինանսական շրջանակներում անձնական կապերը»,- նշում է «Լը Կուրիե դը Ռուսի»-ն՝ ընդգծելով, որ ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնելուց ի վեր ջանքեր է գործադրում նաև հայ-ֆրանսիական կապերը առավել սերտացնելու ուղղությամբ:

Պարբերականը գրում է, որ Արմեն Սարգսյանն իր անձնական կապերի և ազդեցության շնորհիվ այս տարվա հունիսի 7-9-ը Դիլիջանում կազմակերպեց «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որի շրջանակում տարբեր երկրներից ժամանած ավելի քան երկու հարյուր ազդեցիկ գործիչներ քննարկեցին տարածաշրջանային և համաշխարհային հարցեր: Պատվավոր հյուրերի շարքում էր  նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ում հետ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնապես երկու անգամ հանդիպել էր՝ 2019 թվականի փետրվարին Փարիզում և հունիսին՝ արդեն Երևանում: Պատահական չէ, որ ֆրանսիացի հայտնի գործիչը հուլիսին դարձավ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի վարչության անդամ՝ մարմին, որը կոչված է երկիր բերել օտարերկրյա ներդրողներին: «Երևանում ոչ մի կասկած չունեն, որ այդ նշանակումն անձամբ Հայաստանի նախագահի միջամտությամբ է»,- ընդգծում է պարբերականը:

Անդրադառնալով Հայաստանի համար հեռանկարային համարվող այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, արհեստական բանականությունը՝ «Լը Կուրիե դը Ռուսի»-ն նշում է, որ Արմեն Սարգսյանի համար թիրախային համարվող այս ոլորտները ֆրանսիական ձեռնարկությունների համար չօգտագործված հնարավորություններ են: Պատահական չէ, որ ՀՀ նախագահը Երևանում և Փարիզում քանիցս հանդիպել է պաշտպանական, ավիատիեզերացիոն և հեռահաղորդակցության ոլորտներում համաշխարհային առաջատար «Թալես» ֆրանսիական ընկերության ղեկավար խմբի հետ: Այժմ արդեն խորացված բանակցություններ են ընթանում Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնելու ուղղությամբ: Նշվում է, որ Հայաստանի նախագահը սերտ կապեր ունի և պարբերաբար հանդիպում է նաև օդագնացության առաջատար «Դասո» ընկերության ղեկավար կազմի հետ:

«Իսկ ֆրանսիական Լը Բուրժեում Սարգսյանը խոսել է ֆրանսիական արդյունաբերության երկու այլ հսկաների՝ «Էյրբասի» և «Սաֆրանի» հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Նա Փարիզի օդանավակայանների ներկայացուցիչների հետ քննարկել է նաև Երևանի և Փարիզի միջև օդային թռիչքների թիվն ավելացնելու հարցը: Ըստ նյութին տեղյակ աղբյուրների՝ Բովեի օդանավակայանի ղեկավարությունը դեմ չէ Հայաստանի մայրաքաղաքի հետ բյուջետային թռիչքների ավելացմանը»,- գրում է ֆրանսիական պարբերականը:

«Լը Կուրիե դը Ռուսի»--ն նշում է, ո ՀՀ նախագահը մշտապես շեշտադրում է մեր երկրի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև կամուրջ լինելու փաստը: «Այս պահին դժվար է ասել, թե Մոսկվան ինչ աչքով է նայում իր գործընկերոջ միջազգային նոր հավակնություններին: Իհարկե, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանի տնտեսական ցանկացած ինտեգրում վերազգային որևէ տարածքի վերապահված է վարչապետին: Այնուամենայնիվ, անցած հուլիսի 1-ին Մինսկում, Եվրոպական խաղերի փակման արարողության շրջանակներում Պուտինի և Սարգսյանի միջև կոնֆիդենցիալ հանդիպումը (խոսակցության բովանդակությունը նախքան այն և դրանից հետո չդարձավ որևէ հանրային հայտարարության առարկա) աննկատ չանցավ. Ռուսաստանի նախագահը սովորություն չունի, հատկապես արտասահմանում, զրուցելու իրական վճիռ կայացնելու կարողություն չունեցող ղեկավարների հետ»,- եզրափակում է հոդվածը ֆրանսիական պարբերականը:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
2 Հուլ
Օրվա խորհուրդԱստղագուշակ՝ հուլիսի 2-ի համար Օրենք՝ ընդդեմ պատգամավորի. «Ժամանակ» «Հրապարակ». Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին«Փաստ». Ինչու Արթուր Ղազինյանը չմիացավ ընդդիմադիր եռյակին Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են․ «Ժողովուրդ»Հակահեղափոխականների «աչքն ու ականջը». «Ժամանակ» «Փաստ». Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուի անուն միանգամից ջնջել էՎլադիմիր Պուտինի կառավարման ժամկետները կզրոյացվեն. Ռուսատանի Մայր օրենքը կփոփոխվի․ ՏԱՍՍ«Ժամանակ». Հին բարքեր՝ ՌՈ-ում«Ժողովուրդ». Այսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները«Ժողովուրդ»․ Ովքեր են պարգևատրված դատախազները «Հրապարակ». ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Նա ատում է հայերին». Վլադիմիր Սոլովյովը՝ Հ1-ի եթերում Ալեքսեյ Նավալնուն ցուցադրելու մասին (տեսանյութ)ԱՄՆ-ում ամուսիններին ձերբակալել են արջին տուն թողնելու և կերակրելու համար «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել է Disney-ը հարսանեկան զգեստների հավաքածու է թողարկում (լուսանկարներ) «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան»Հայաստանում Ռուսաստանի ավելի քան 1330 քաղաքացիներ մասնակցեցին ՌԴ Սահմանադրության փոփոխությունների քվեարկությանը «Սա վարչապետ չի, սա մահապետ է...»։ Փնտրում եմ Երևանի կենտրոնում ինձ պատկանող բազմաբնակարան շենքի հասցեն ու սեփականության գրքույկը. մարզպետ ՌԴ-ում Սահմանադրության փոփոխություններին աջակցել է ռուսների ավելի քան 74%-ը՝ արդյունքների 30%-ը մշակելուց հետո Վաղը ողջ հանրապետությունում գործելու է 24 քննական կենտրոն՝ 16-ը մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Սևակ. «Զատիկ» (տեսանյութ)Փաշինյանական վիճակագրության և թագավարակային նորագույն հետազոտությունների մասին. Արմեն Այվազյանն ուղիղ եթերում էԼույս աշխարհ է եկել Շենգավիթի թաղապետի որդին (տեսանյութ)Ռոք երաժիշտ Գոռ Մխիթարյանն իր երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության խաղում ոչ-ոքի է խաղացել «Ատլետիկոյի» հետԱլեքսեյ Նավալնին՝ Հ1-ի եթերում (լուսանկար)Էրեբունի վարչական շրջանում կատարվել են կասեցումներ ՀՀ քաղաքացիների համար Ուկրաինա մուտք գործելու կանոններ են սահմանվել Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք են բացահայտել (տեսանյութ) «Բարսելոնան» ժամանակից շուտ հետ է կանչել Խուան Միրանդային «Շալկեից»Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը Ջրափրկարարները վերսկսել են 5 օր առաջ կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել օրենսդրական ակտի նախագիծ. Տիգրան Խաչիկյան Կինը թույլ է տվել երեխաներին գունավորել մերկ կրծքերը և բանտարկվել Վրաստանը հուլիսի 1-ից բացել է օդային սահմանները որոշ ավիաընկերությունների համար․ SputnikԴավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի պաշտոնակցի հետԱշխարհի ամենագեղեցիկ մարզուհին կրկին գայթակղիչ լուսանկար է հրապարակելԳյումրիում 29-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով բարձրահարկ շենքի տանիքիցԻնքն է առաջինն ինձ խփել. վիճաբանություն, քաշքշուկ՝ ոստիկանների և քաղաքացու միջև (տեսանյութ)Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք «Յուվենտուսի» ֆուտբոլիստները Իտալիայի առաջնության խաղում հաղթեցին «Ջենովային»Հարկադիրի 6 աշխատակից այս պահի դրությամբ բուժման մեջ է. Վարդուհի ՊետրոսյանՆոր թեստերը հնարավորություն կընձեռեն երկրի ողջ տարածքում իրականացնել ավելի լայնամասշտաբ անվճար ախտորոշում. ԱԳՆԶորակոչիկները 14 օր գտնվելու են կարանտինում, որից հետո կթեստավորվեն և կհամալրեն զինված ուժերի շարքերը. ՊՆԽոշոր ավտովթար Կապանի հիվանդանոցի «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ․ կա 8 վիրավորԹող որևէ մեկը չկարծի, որ ապօրինի գործելաոճը կարող է համարվել նախաքննության տվյալ. փաստաբանՄինչ օրս հայտնաբերվել է տրանսպորտային միջոցում դիմակ չկրելու 17102 դեպք (տեսանյութ)
Ամենադիտված
Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»Սանդղակում կարող եք տեսնել, թե ո՛ր գնով բնակարանի համար ինչքան գույքահարկ եք վճարելու․ Արման Եղոյան Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Ինչպես են Ռոբերտ Քոչարյանին դիմավորել թոռնիկները (տեսանյութ) «Նորից միասին». Բելլա Քոչարյանն ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել «Օրը ցերեկով, Երևան. սա է Նիկոլի երազած Հայաստանը» Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ «Հայաստանցուն էշի տեղ եք դրել...ստի վերջը 40 օր է». Մհեր Արմենիան՝ ՀՀ իշխանությանը
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարԱրտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում ենԵվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԿրակոցներ՝ Երևանում. սպանվել է Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է. Մարիամ Փաշինյան (տեսանյութ)Տեսախցիկն արձանագրել է Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը (տեսանյութ) Հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարԱրտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում ենԵվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին