Սևակ Առաքելյանը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մարզիկին (տեսանյութ)
ՏեսանյութերՀայազգի մարզիկ Սևակ Առաքելյանը Դոնի Ռոստովում ընթացող խառը մենամարտերի BYE10 մրցաշարում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Կամրան Մամեդովին:
Սևակից դրա համար ընդամենը 27 վայրկյան է պահանջվել, գրում է armsport.am-ը:
Այսպիսով, հայազգի մարզիկի ակտիվում այս պահին 3 հաղթանակ և 1 պարտություն կա: BYE-ը ռուսական ACA խոշորագույն պրոմոութերական ընկերության դուստր կազմակերպությունն է: