«Calvin Klein»-ի նոր մոդելը վախեցրել է գնորդներին (լուսանկարներ)
PhotosԱՄՆ Ալաբամա նահանգից 22-ամյա երգչուհի Ջեյն Չիկա Օրանիկան, ով առավել հայտնի է Չիկա բեմական անվամբ, պայթեցրել է համացանցը: «Calvin Klein» բրենդը տեղադրել է նոր գովազդային լուսանկար, որում որպես մոդել հանդես է եկել Չիկան:
Գովազդային վահանակում Չիկան կրում է ներքնազգեստ, որի վրա գրված է` «Ես իմ ճշմարտությունն եմ ասում իմ քելվինների մեջ»:
Բայց նման ճշմարտությունը ոչ բոլորին է դուր եկել: Համացանցի օգտատերերը մեղադրել են «Calvin Klein»-ին անառողջ ապրելակերպի պրոպագանդայի մեջ:
Twitter-ի իր էջում Չիկան պատասխանել է իրեն վիրավորողներին` նշելով, որ իր առողջության հետ ամեն ինչ կարգին է և դա ոչ ոքի չպետք է հուզի, հայտնում է Bored Panda-ն: