Ծիծաղելի է, թալան է դա. Բագրատյանը՝ հանքարդյունաբերության մասին (տեսանյութ)
ЭкономикаԱզգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, քննարկվեց հանքերի սեփականատերերի բացահայտման մասին օրինագիծը։ Հիմնական զեկուցողը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ՝ Լիլիա Շուշանյանն էր։
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ նախագիծը ոչ մի արդյունք չի տալիս և մետաղական հանքերի հարցում քաղաքականության լուրջ փոփոխություն է պետք։
«Ծիծաղելի է, թալան է դա … Նույնիսկ մեր հարևան Ադրբեջանը նավթի արդյունահանումից կարողանում է 60-70 տոկոս հարկային մուտքեր ապահովել։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Ասում ենք՝ նվեր տարեք, մի բան էլ գցեք մեր բյուջե՞»,- ասաց Բագրատյանը։