Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? 

Եթե շրջանավարտը պետք է բուհ-ում սկսի մայրենի սովորել, ուրեմն մենք խնդիր ունենք․ Սերգո Երիցյան

Наука и культура

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կողմից մշակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, ըստ որի, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի: Թե որքանո՞վ անհրաժեշտ կլինեն այս փոփոխությունները և արդյոք արդյունավետ կլինեն, այս և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի հետ:

- Պարոն Երիցյան, ինչպե՞ս եք գնահատում օրենսդրական այս նախաձեռնությունը: Ի՞նչ կտա այս փոփոխությունը կրթական համակարգին:

- Ժամանակն է, որ 12-ամյա կրթության անցնելու պարագայում մենք փորձենք և՛ հայոց լեզու, և՛ հումանիտար առարկաների օգտակարությունն ուժեղացնել և հնարավորություն տալ, որ ուսանողներն ավելի շատ կենտրոնանան իրենց մասնագիտական առարկաների յուրացման վրա։ Ես չգիտեմ օրենսդրական այս մոտեցումն անցումային դրույթներ ունի, թե՞ ոչ: Գուցե իսկապես մեզ անհրաժեշտ է ոչ թե կտրուկ անցում անել, այլ փորձել այդ անցումն իրականացնել հանրակրթության 12-ամյա կրթության հատվածում և նոր անցումից հետո ընդունել, բացառել կամ հանել ուսուցումը բուհական համակարգում։ Բուհական համակարգը ենթադրում է, որ կարողանանք հնարավորինս թեթևացնել այն՝ իհարկե ոչ ի վնաս հայոց լեզվի, օտար լեզուների և պատմագիտական առարկաների, հակառակը՝ այդ առարկաներն անհրաժեշտ են, որ շրջանավարտը, ով քայլում է դեպի համալսարան՝ գիտելիքներով զինված գնա։ Ցավոք, այսօր, հանրակրթության ասպարեզում չունենք ինչպես հայոց լեզվի, այնպես էլ օտար լեզուների և հումանիտար առարկաների անհրաժեշտ կրթական մակարդակ։ 

Եթե մենք կտրուկ փոփոխություն ենք անում, գուցե որոշակի դժվարություններ առաջանան, գուցե անցումային դրույթով 1-2 տարի կարելի է փորձել, երբ համոզվենք, որ հանրակրթությունում այդ առարկաների ուսուցումը անհրաժեշտ մակարդակի է, կարող ենք այդ անցումը կատարել։ Նախագիծն իրականացնելիս չգիտեմ՝ ի՞նչ չափով է նախարարությունը բովանդակային դիտարկում կատարել և ուսումնասիրել, թե իրավիճակը, մակարդակն ինչպիսին է: Այս բոլորի ուսումնասիրությունը, եթե աչքիս առաջ լիներ, կարող էի կտրուկ կարծիք և դիրքորոշում արտահայտնել, բայց այն, որ պետք է մեր լեզվական մշակույթի իմացությունն ապահովենք 12-ամյա կրթությունն ավարտելով՝  դա միանշանակ է։ Ուսանողին չպետք է ծանրաբեռնենք այդ ուսուցումներով, որը միշտ չէ, որ կարող է արդյունավետ լինել։ Օրենսդրական նախաձեռնությունն ընդունելուց առաջ պետք է կազմակերպել քննարկումներ մասնագետների շրջանում, որը հնարավորություն կտա ինչ-ինչ ճշգրտումներ մտցնել։ 

Ռազմավարական տեսակետից մոտեցումները հստակ են, իսկ իրավիճակային մոտեցումների հետ կապված գուցե ինչ-ինչ խնդիրներ կան, որոնք կարելի է քննարկել և հստակեցնել։

- Տեսակետ կա, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում թուլացնել ազգային արժեհամակարգերն ու հայագիտական դիրքերը։ Նման միտում տեսնո՞ւմ եք։

- Ո՛չ, ես այդպես չեմ կարծում, նման միտում չի կարող լինել։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ունենանք հանրակրթության շրջանավարտ՝ լավ զինված մայրենիով, օտար լեզուների իմացությամբ և ինչու չէ՝ հումանիտար առարկայախմբերի գիտելիքներով, ով նոր միայն կարող է յուրացնել մասնագիտական կարողությունները։ Բուհ-ում գերխնդիրը պետք է լինի նրանց մասնագիտություն ուսուցանելը։ 12-ամյա հանրակրթության անցնելը պատահական չէր, 10, 11, 12-րդ դասարաններն այս խնդիրն արդեն իսկ պետք է լուծեն։ 

- Փաստորեն, 2004 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից հանվել է հայագիտության հետ կապված այն հատուկ կետը, որը վերաբերում էր բուհերում այդ առարկաների պարտադիր դասավանդմանը: Սա այն ժամանահատվածն է, երբ Դուք էիք ԿԳ նախարարի պաշտոնին: Կհիշեք՝ ի՞նչ քննարկումներ էին ընթանում այն ժամանակ օրենքն ընդունելիս: Այդ առարկաների դասավանդումը դադարեցնելու հարց քննարկվո՞ւմ էր։

- Այդ քննարկումները մենք միշտ ունեցել ենք։ Այն ժամանակ, երբ օրենսդրական նախաձեռնությունը հրապարակվեց, բոլորս համաձայնեցինք։ Դեռևս նոր-նոր մտածում էին 12-ամյա կրթության անցման մասին, հստակեցված չէին անցման դրույթները, անցումները, և առաջընթացի հետ կապված խնդիրները, բայց կարծում եմ 2004-ից անցել է 15 տարի և այս ընթացքում այդ ճշգրտումներն ու հստակեցումները կամ ինչ-որ չափով կատարվել են, կամ պետք է կատարված լինեին։ Մենք այսօր խնդիր ունենք ավագ դպրոցի կայացման հարցում։ Պետք է այնպես անել, որ դպրոցի վերջին տարիները հնարավորություն տան արդյունավետ դարձնել ապագա շրջանավարտների գիտելիքների ամբողջականությունը։ Եթե նպատակային չդարձնենք, որը կարելի է անել հայոց լեզվի և օտար լեզուների խորացված ուսուցմամբ, մենք համալսարանի մեկ տարվա ընթացքում չենք փորձի տալ այն, ինչը չեն ստացել 3 տարվա ընթացքում։

Ժամանակն է, որ ունենանք լեզուների ուսուցման հայեցակարգ և ռազմավարական ծրագիր։ Այդ քննարկումներն այն ժամանակ էլ կային, բայց կարծես՝ հանգուցալուծման չեն եկել։ Օրենսդրական և ենթաօրենսդրական լուծումները հնարավորություն կտան ուսուցման մակարդակը բարձրացնել։ Եթե այսօր շրջանավարտը պետք է բուհ-ում մայրենի սովորի, այստեղ ուրեմն մենք խնդիր ունենք։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
СК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху
Самое популярное