Ռեփեր Post Malone-ն Մայամիում «փողային անձրև» է կազմակերպել (տեսանյութ)
ՏեսանյութերՄայամիի ակումբներից մեկում ռեփեր Post Malone-ն փողային անձրև էր կազմակերպել՝ ծախսելով 50 հազար դոլար։
Երեկույթի ընթացքում 24-ամյա երգիչը գրպանից հանել է մեկ դոլարանոց թղթադրամների կապոցը և նետել բազմության ուղղությամբ։ Դեպքի տեսանյութը շատ արագ տարածվել է համացանցում և վիրուսային դարձել։
Առհասարակ ռեփերը հասցրել է տպավորել ներկաներին իր հասարակ պահվածքով․
«Նա մեծ ընկերախմբով էր եկել, նրանք բոլորն էլ շատ սիրալիր էին, իսկ Post Malone-ն շատ անմիջական էր։ Նա կատակներ էր անում և չէր վախենում ծիծաղելի երևալ»,- նշում են ներկաները։