Դա աբսուրդ է՝ առանց Հրայր Թովմասյանի փաստաթուղթը իմ ձեռքի տակ լինելու, մեր խմբակցությունը նիստ չէր անի. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
ՔաղաքականԵս եղել եմ մեծամասնության խմբակցության ղեկավարը, ծանոթ եմ բոլոր փաստաթղթերին, եթե դա հիմնավորված չլիներ, այդ թեկնածությունը ամբիոնից չէր հնչի. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամությունից հրաժարվելու և ՍԴ նախագահ ընտրվելու օրինականությունը վիճարկելու մասին:
«Դա աբսուրդ է պարզապես. 2018 թ-ի փետրվարի 22-ին Հրայր Թովմասյանը դիմել է ՀՀԿ-ին, նույն օրը դիմումը մուտքագրվել է և մեր կանոնադրության համաձայն՝ հենց դիմելու օրը արդեն դադարեցվում են նրա լիազորությունները: Այսինքն, նա հեռացել է կուսակցությունից օրենքի տառին համապատասխան, որովհետև առանց այդ թուղթը իմ ձեռքի տակ լինելու մեր խմբակցությունը նիստ չէր անի և չէր տա իր հավանությունը, որ պետք է ձայն տա Հրայր Թովմասյանին»,-ասաց նա: