Ռամզան Քադիրովը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում
WorldՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում` տարվա ընթացքում ամենից շատ ռեկորդներ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար, հայտնում է РИА Новости-ն:
«Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ռեկորդ է սահմանել որպես Ռուսաստանի սուբյեկտի ղեկավար, ով ամենից շատն է մասնակցել ռեկորդների` սահմանված տարբեր օրերին, մեկ տարվա ընթացքում, ընդհանուր 6 անգամ»,- հայտնել է Կոնենկոն:
Նշվում է, որ գարնանը Չեչնիայում ազգային հագուստով ամենամասշտաբային մարտական ձիերով կազմակերված երթը նույնպես ռեկորդակիր է: Երթին մասնակցել է ավելի քան 1,2 հազար հեծյալ և այն գլխավորել է հենց Քադիրովը։