Լավրովը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արեւելքում «Խաղաղության ակունք» գործողության դադարեցման մասին
ՔաղաքականՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դադարեցվում է, իսկ մնացածն այսուհետ կախված կլինի քրդական ուժերի դուրսբերումից:
«Մենք չենք հետեւում Միացյալ Նահանգներին։ Նրա դիրքորոշումը նախ բավական փոփոխական եւ հակասական է։ Երկրորդ, իհարկե, ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիան Սիրիայի տարածքում անօրինական է գտնվում։ Այդ մասին լավ հայտնի է․․․»,- ասել է Լավրովը։