Գոմեշները փրկել են փղի ձագին առյուծներից (տեսանյութ)
ՏեսանյութերՎայրի բնությունը լի է անակնկալներով:Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում գոմեշները փրկում են փոքրիկ փղին:
Ինչպես երևում է կադրերում, առանց ծնողների ուղեկցության ջրի մոտ է գալիս փղի ձագը, իսկ ոչ հեռու` խոտերի ետում, նրան են հետևում առյուծները: Վերջիններս փորձում են հարձակվել փղի վրա, բայց հայտնվում են գոմեշները:
Ի սկզբանե գիշատիչներին է մոտենում գոմեշներից ամենախիզախը, ապա նրան են միանում ևս չորս գոմեշ: Նրանց հաջողվում է ետ մղել առյուծներին և փրկել փոքրիկ կենդանու կյանքը: