Կապանում 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով 36-ամյա տղամարդուն, գողացել է մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան
Հոկտեմբերի 22-ին Կապան քաղաքի ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 12 օր առաջ 18-ամյա մի աղջիկ, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողացել է կրիչ, մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան, էլեկտրական սղոցի գործիքակազմ, շաղափներ, քսուք, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և պտուտակի բանալի:
Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, աղջիկը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է, նախապատրաստվում են նյութեր: