138 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Ո՞ւր են անհետացել Ամուլսարի «պահապանները» Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Էդմոն Մարուքյան Արմավիրի մարզում բախվել են ատոմակայանին պատկանող մարդատար ավտոբուսն ու Toyota-ն. ավտոբուսում եղել է 40 ուղևոր Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ապօրինի տաղավարները Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 300 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 68. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեց Ոստիկանությունում տխրել են․ Տիգրան Եսայանի կարիքը համակարգում զգալու են Արթուր Վանեցյանը զրուցել է Արամ Ա-ի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը 

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։

Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն իր խոսքում նշել է․ «Շատ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերը կառավարության միջազգային աջակցության պորտֆելում իրականացվող ամենածավալուն և ամենամեծ ազդեցության ծրագրերից են, որոնք ներառում են մեր քաղաքականության առաջնահերթ ուղղություններով համատեղ ջանքեր և միտված են երկրում բիզնես և ներդրումային միջավայրի բարեմավմանը»։

Էկոնոմիկայի նախարարը վերահաստատել է մրցունակ տնտեսություն ունենալու հարցում նորարարությունների դերը և շեշտել, որ այդ համատեքստում մրցունակ և արդյունավետ պետք է լինի նաև կառավարությունն ու իրականացվող քաղաքականությունը։

Դեսպան Անդրեա Վիկտորինը իր հերթին նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, և քննարկել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները։ Մենք արդեն համագործակցում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում, սակայն շատ կարևոր է հետագա համագործակցության խորացումն ու ամրապնդումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ համար առաջնային հանդիսացող ուղղություններով»։

Դեսպանը նշել է, որ ցանկացած նախաձեռնություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կա շարունակականություն և կարևորել այն հետևողական քայլերը, որոնք պետք է անի կառավարությունը ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի զարգացման համար։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է նախարարությունների համատեղ փոխգործակցության ամրապնդումն ու միասնական ջանքերի գործադրումը՝ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Նախարարը կարևորել է առաջընթացի ապահովման գործում փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետների դերը առաջիկա անելիքներում և բարձր գնահատել խորհրդատվական աջակցության շուրջ ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը: «Փորձագետների նման խումբը մշտապես բաձր հարթակում մեզ և ձեզ ֆունկցիոնալ աջակցություն կտրամադրի», - նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանը, կարևորելով տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, հյուրերին ներկայացրել է ընթացիկ ծրագրերի կարևորությունը և օրակարգային հիմնական տնտեսական առաջնահերթությունները՝ պլանավորվող ներդրումային և բիզնես համաժողովների, ՓՄՁ ոլորտի զարգացման, զբոսաշրջության ոլորտի աջակցության հնարավորությունների և մի շարք այլ հարցերի հետ կապված։

Դեսպանը նշել է, որ ՓՄՁ զարգացումը հատկապես կարևոր է ապակենտրոնացման, տարածքային զարգացման տեսանկյունից, որը կարող է դառնալ նաև գործազրկության նվազման կարևոր պայման։ Նա անդրադարձել է մասնագիտական կրթության կարևորությանը, Հայաստանում կրեատիվ բիզնեսի, օրգանական սնունդի արտադրության, գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժին և կարևորել հատկապես մարզերում ենթակառուցվածքների զարգացումը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրերի իրականացման գործում աջակցելու պատրաստակամության համար և նշել, որ այն թիմը, որը ձևավորված է նախարարությունում, նույնքան պատրաստակամ է ու բաց, նաև շահագրգռված՝ կառույցի հետ ակտիվ համագործակցելու երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ։

Դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսն իր հերթին նշել է, որ ֆրանսիացի փորձագետները հետաքրքրված են համագործակցություն ծավալել նաև անասանաբուծության ճյուղում, ագրարային կրթության և մասնագետների վերապատրաստման ոլորտներում։

 

138 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Ո՞ւր են անհետացել Ամուլսարի «պահապանները»ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ․ վարչապետի խոսնակ Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիԱրտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Էդմոն ՄարուքյանՀայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը չպետք է ՌԴ-ում բախումների հիմքեր ստեղծի. Մեդվեդև Զարեհ Սինանյանը կապի մեջ է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Արմավիրի մարզում բախվել են ատոմակայանին պատկանող մարդատար ավտոբուսն ու Toyota-ն. ավտոբուսում եղել է 40 ուղևորԵրկարացնե՞լ արտակարգ դրությունը, թե՞ ոչ. ի՞նչ են ուզում քաղաքացիները (տեսանյութ)Քննչական մարմինը պարզապես «ծաղրում է» իրավաբանական գիտությունը. Արթուր Դանիելյանի փաստաբան Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ապօրինի տաղավարները Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 300 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 68. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեցԱմուլսարի պահապանները վերսկսում են բողոքի ակցիան. ուղիղՍա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կրթության չափորոշիչների մասին Սեպտեմբերի 1-ից աշակերտները դպրոց կգնա՞ն. պարզաբանում է վարչապետ Փաշինյանը Ոստիկանությունում տխրել են․ Տիգրան Եսայանի կարիքը համակարգում զգալու ենԱրտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. կվերանայվեն հանրահավաքներ անցկացնելու հարցերըԱրթուր Վանեցյանը զրուցել է Արամ Ա-ի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը Բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր. վարչապետՎարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներինՊարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Նախագահն անդրադարձել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին Սայլը տեղից չի շարժվում․ մետրոյի նոր կայարանների գործարկումը հարցականի տակ է (տեսանյութ)Վարչապետը կարևորել է հանրակրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումները Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը փորձում են ամուսնությունը փրկել Կարիբյան ծովի մասնավոր կղզում (լուսանկար)Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ Զինվորական երդման արարողություններին բացառվելու են տեսակցություններն ու ընդունելությունները. ՊՆ Իրավիճակը չափազանց մտահոգիչ է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ է Բեյրութի գործընկերների հետ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան (ֆոտո) Անհասկանալի է նախագահի մոտեցումը, որ առաջադրում է նախորդ անգամ չընտրված ՍԴ դատավորի թեկնածուին. Նիկոլայ Բաղդասարյան Հայաստանի օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին. Նիկոլ Փաշինյան Լիլի Մորտոն Դուբայից սեքսուալ լուսանկար է հրապարակել Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է այնտեղ գտնվող հայ խաղաղապահների հետ․ Աննա Նաղդալյան Սանչոն հնգամյա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. The GuardianԶգեստների «ճակատամարտ». Քսենիա Սոբչակն ընդդեմ Մարինա ԱլեքսանդրովայիՀայ դպրոցը արարողը եկեղեցին է, իսկ կառավարությունը լուրջ չի ընդունում եկեղեցու կարծիքը. սրբազան«Մերձավոր Արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր․ Աննա Հակոբյանը՝ Լիբանանի նախագահի տիկնոջը Բեյրութում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է երկրի հացահատիկի գրեթե ողջ պաշարը․ ReutersԿորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». Panorama.am «Шёлковый Путь»-ի տնօրեն ներկայացող Սարիբեկ Գևորգյանը ստել է. նրա՝ հայերին օգնելու ցանկությունը միֆ էր (տեսանյութ)Նախագահը ստացել է փոխոստիկանապետին աշխատանքից ազատելու մասին վարչապետի առաջարկությունը «Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվումՔԿ-ն կքննի, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանը ԱԺ պատգամավոր առաջադրվել՝ լինելով այլ երկրի քաղաքացի Թուրքիայի հանգստյան գոտիներից մեկում նկատվել է կորոնավիրուսային դեպքերի կտրուկ աճԿինը ուղեբեռով Հայաստան է տեղափոխել հայ ամուսնու ոսկորները․ BildՀամացանցը արձագանքում է Վայոց ձորի ոստիկանապետինԲեյրութում պայթյունից մահացել է լիբանանահայ Վարուժան Թոսունյանը Մեր մաղթանքն է, որ Լիբանանի աստվածասեր ժողովուրդը հաղթահարի առկա դժվարությունները․ Գարեգին Բ Հայաբնակ թաղամասերում գրեթե բոլոր տների 95%-ը քանդվել է․ բեյրութահայ Մացակ Փոլադյան (լուսանկար)
Ամենադիտված