Պատգամավորների աշխատավարձերը կբարձանան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանելով Էդմոն Մարուքյանի այն հարցը, թե ինչու են գաղտնի բարձրացվել նախարարների աշխատավարձը, հավելեց, որ կբարձրացվեն նաև պատգամավորների աշխատավարձերը։
«20 տոկոս տարվա արդյունքներով մենք կապահովենք պետբյուջեի եկամուտների աճ, հունվարի 1-ից թոշակները կբարձրանան, զինվորականների աշխատավարձը ևս, կոնկրետ թիվը չեմ ասի, բայց 200, 300, գուցե ավել հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը, քանի որ նոր հարկային օրենսգրքով 150 հազարից ավել ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը հունվարի 1-ից ավելանալու է, բայց դա լինելու է հարկային փոփոխությունների հաշվին»,- ասաց նա։
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ եք գաղտնի բարձրացրել նախարարների աշխատավարձերը․ Մարուքյանը՝ Փաշինյանին