Ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն. փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան
PoliticalՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան ազատվել է պաշտոնից:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ինքը Քոչարյանը. «ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն»,- հավելեց նա:
Քոչարյանն այս պահին այլ հարցերի չպատասխանեց:
Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը: