Ռուսաստանը Հայաստանին 3.5 մլն դոլար կհատկացնի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին
PoliticalՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանին 3.5 մլն դոլարի չափով օգնություն կհատկացնի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակային ծրագրի երրորդ փուլի շրջանակներում, գրում է Rusarminfo-ն:
Դեսպանի տվյալներով՝ 2015-ից ի վեր Ռուսաստանը Հայաստանին ավելի քան 5 մլն դոլար է հատկացրել այդ ծրագրի իրականացման շրջանակներում:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմի աջակցությամբ Հայաստանն արդեն երկու շարժական լաբորատորիա է ստացել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ստուգման համար, նաև ևս մեկը մոտ ապագայում կուղարկվի Երևան: Բացի դա, ավելի քան 250 մասնագետ վերապատրաստում է անցել: