Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)
ВидеоՕրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները գիշերային ուժեղացված ծառայություն ընթացքում բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդու վարած «ֆորդը»։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն կանեփանման զանգվածներ՝ ընդհանուր 6 գրամից ավելի։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։