Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է փողոցում զբոսնող երեխան ընկնում դիտահորը (տեսանյութ)
VideoԹաթարստանում զբոսանքի ժամանակ մայրը երեխային թողել է միայնակ քայլել, բայց միևնուն ժամանակ հետևել է որդուն: Եվ մի պահ երեխան կանգնել է դիտահորի կափարիչի վրա, բայց այն շրջվել է ու փոքրիկն ընկել է դիտահորի մեջ, գրում է ГТРК Татарстан-ը:
Մայրը փորձել է ինքնուրույն դուրս հանել երեխային, բայց չի կարողացել: Նրան օգնության է հասել անծանոթ մի կին, ում հետ միասին դուրս են հանել փոքրիկին դիտահորից:
Երեխայի վիճակի մասին այլ տեղեկություններ հայտնի չեն: