Ֆեդերերը առանց պայքարի դուրս եկավ հաջորդ փուլ
SportՇվեյցարացի թենիսիստ Ստանիսլավ Վավրինկան հրաժարվել է Բազելի մրցաշարի հետագա պայքարից:
Պատճառը ֆուտբոլիստի մեջքի վնասվածքն է:
Մրցաշարի քառորդ եզրափակչում Վավրինկան ուժերը պետք է չափել Ռոջեր Ֆեդերերի հետ:
Արդյունքում Ֆեդերերը առանց պայքարի դուրս եկավ հաջորդ փուլ:
Կիսաեզրափակչում Ֆեդերերի մրցակիցը կլինի Ստեֆանոս Ցիցիպաս-Ֆիլիպ Կրաինովիչ դիմակայության հաղթողը: