Լավրովը գալիս է Երևան
ՌուսաստանՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին այցելելու է Հայաստան: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը։ Այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք դեպի Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ:
Թերթը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգներին ռուսական սահմաններին մոտ այդ երկրի «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար և խոստացել է հասնել այն բանին, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը դառնա բաց:
ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: