Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլը հայտնի է
ՍպորտՉեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել «Լեյպցիգ»-ի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի գոլը, որը ֆուտբոլիստը հեղինակել է «Զենիթ»-ի դեմ հանդիպմանը (2:1):
Նշենք, որ լավագույնի կոչմանը հավակնում էին նաև «Լիվերպուլ»-ի խաղացող Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի հաղթական գոլը «Գենկ»-ի դեմ խաղում (4:1), «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի առաջին գոլը «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղում (2:1) և «Բավարիա»-ի խաղացող Կորանտեն Տոլիսոյի հաղթական գոլը «Օլիմպիակոս»-ի դեմ խաղում (3:2):