ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok 

Ինչ ցուցմունք է տվել Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով

Իրավունք

Ստորև ներկայացնում ենք 1999 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Ա. Եղոյանը:

հ. 13 /զ-ա/

գ.թ. 50-52 ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ

13.12.99 «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր

12.30-15.00 Քննիչ՝ Ա. Եղոյան

գ.թ.50.

Ծնվել եմ ՀՀ Իջևան քաղաքում: 1991 թվ. ավարտել եմ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, սակայն չեմ ավարտել

գ.թ.50. հ. երես

բացակայությունների պատճառով հեռացվել եմ: 1993 թվականից զբաղվել եմ լրագրողական գործունեությամբ: Հանդիսացել եմ «Դպրություն», «Լրագիր» «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերի թղթակից: 1998 թվ. սեպտեմբերից հանդիսացել եմ «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ 1999 թվ. հուլիսից՝ Հայկական Ժամանակ թերթի գլ. խմբագիրը:

ՀԱՐՑ – Ձեր կողմից խմբագրվող «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրվել է հրապարակում կապված Վանո Սիրադեղյանի կողմից ՀՀ նախկին վարչապետ Վ. Սարգսյանին վերջինիս ՀՀ ՊՆ նախարար եղած ժամանակ, հղված նամակի հետ: Ով, ինչ եղանակով և երբ է Ձեզ տրամադրել այդ նամակի բնագիրը, որը դուք մեր պահանջով տրամադրել եք մեզ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այն նամակը ես ստացել եմ թերթում հրապարակելուց 1-2 օր առաջ: Այն ինձ է հանձնել ինձ անծանոթ մի երիտասարդ իմ աշխատասենյակում, աշխատավայրում: Երիտասարդը Վ. Սիրադեղյանի կողմից Վ. Սարգսյանին հղած նամակը բաղկացած 4 թերթերից, բաց վիճակում առանց ծրարի ծալված վիճակում հանձնեց ինձ ասելով,- Սա Ձեզ: Նա որևէ այլ բան չասաց և նամակը ինձ հանձնելուց հետո հեռացավ: Այդ երիտասարդի կողմից ինձ հանձնված նամակը կարդալուց հետո եմ իմացել թե ինչին և ում է վերաբերում:

ՀԱՐՑ – Իսկ ով էր այդ երիտասարդը, նա նախկինում Ձեզ մոտ եղել է, թե ոչ: Կարող եք նկարագրել նրա արտաքինը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ երիտասարդին ես տեսնում էի առաջին անգամ, նա մոտ 24-25 տարեկան էր, հագել էր ջինսից բաճկոն, և քանի որ նրան տեսել եմ ընդամենը 5-6 րոպե 10 վայրկյան, նրա արտաքինը, դեմքը լավ չեմ տեսել, ինձ մոտ չի տպավորվել, և ես նկարագրել չեմ կարող:

գ.թ.51.

ՀԱՐՑ – Ստանալով այդ նամակը Ձեզ անծանոթ երիտասարդից և ապա ծանոթանալով նամակի բովանդակությանը դուք չփորձեցիք ճշտել թե այն Ձեզ մոտ բերողը ով էր, ինչ անձնավորություն էր և ինչպես էր Վ. Սիրադեղյանի կողմից Վ. Սարգսյանին հասցեագրված նամակը հայտնվել մասնավոր անձի մոտ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես չեմ փորձել պարզել նամակը ինձ մոտ բերող անձի ինքնությունը քանի որ այդ եղանակով նամակներ էլի եմ ստացել նախկինում, որոնք տեղի են ունեցել հետևյալ կերպ: Դեռևս 1998 թվ. աշնանը երբ ես աշխատում էի «Օրագիր» թերթում որպես լրագրող ինձ զանգահարեց մի տղամարդ և ասաց, որ ինքը կարող է ինձ հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիաներ տալ, ավելացնելով որ չի ցանկանում իր անձի մասին ոչ ես ոչ էլ որևէ մեկը տվյալներ իմանա, մի խոսքով առաջարկեց իր ով լինելը չասել և չներկայանալ: Ես հարցրեցի, իսկ եթե իր տրամադրած ինֆորմացիան սուտ եղավ, նա պատասխանեց բառացիորեն հետևյալը,- ուրիշ աղբյուրներից ճշտիր ՞՞՞ նոր տպագրի: Սկսած այդ ժամանակաշրջանից ես այդ՞՞՞ անձնավորության հետ համագործակցում եմ, բայց նրան երբեք չեմ տեսել, անձամբ չեմ ճանաչում և նա իր ինֆորմացիաները ինձ է ուղարկում տարբեր մարդկանց միջոցով: Վ. Սիրադեղյանի նամակը ինձ մոտ բերող երիտասարդը նույնպես ինձ անծանոթ էր, նա նախկինում ինձ մոտ չի եղել:

ՀԱՐՑ – Իսկ ինֆորմացիա տրամադրող անձը չի ասել թե իր անունը ինչ է:

 

ՊԱՏԱՍԽԱՆ – Նա ներկայացել է Աշոտ անվամբ, բայց իրականում նրա անունը Աշոտ է, թե ինքն է այդպես ներկայացել ասել չեմ կարող:

ՀԱՐՑ – Այդ Աշոտը քանի անգամ և ինչ ինֆորմացիաներ է Ձեզ տրամադրել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Գրավոր եղանակով երևի 4 անգամ, ներառյալ վերջին նամակը և ամեն անգամ նյութը ինձ մոտ են բերել տարբեր անձինք:

ՀԱՐՑ – Իսկ նա նախապես չէր զանգահարում և Ձեզ տեղյակ պահում, որ ինֆորմացիա է ուղարկում:

ՊԱՏԱՍԽԱՆ – Որքան հիշում եմ մեկ անգամ զանգում, մյուս անգամ չի զանգում նախապես, կամ ինֆորմացիան ուղարկելուց հետո է զանգահարում, ինչպես որ եղավ Վ. Սիրադեղյանի նամակի դեպքում: Երբ անծանոթը նամակը թողեց հեռացավ մոտ կես ժամ Աշոտը զանգահարեց ինձ: Ես նրան հարցրեցի թե այդ նամակը ինչպես է հայտնվել իր մոտ նա ասաց մոտավորապես հետևյալը,- բա ես քեզ չե՞մ ասել որ համակարգի աշխատող եմ, իսկ թե որ համակարգի և ինչ աշխատող է նա ինձ չի ասել ոչ նախկինում և ոչ էլ այս անգամ: Իսկ իմ այն հարցին թե այդ նամակը ինչպես է հայտնվել նրա մոտ, այդ՞՞՞ Աշոտը ասաց, որ նամակը գտնվել է Վազգենի սեյֆից, բայց այժմ լավ չեմ հիշում, ասաց գտել ենք թե գտել են:

Նամակի իսկությունը ճշտելու համար ես զանգահարել և ապա հանդիպել եմ Վ. Սիրադեղյանի հետ, որը տեսնելով՞՞՞ նամակը հաստատել է որ այն ինքն է գրել դեռևս՞՞՞ 1998 թվ. աշնանը: Վ. Սիրադեղյանի կողմից նամակը գրելու և Վ. Սարգսյանին հանձնելու փաստի իսկության մեջ նրանից այսինքն Վ. Սիրադեղյանից դրական պատասխան ստանալուց հետո այդ՞՞՞ հրատարակությամբ՞՞՞ մեր թերթում ՞՞՞վել է հրապարակում:

ՀԱՐՑ – Ձեզ անծանոթ այդ Աշոտը էլ ինչ ինֆորմացիաներ է տրամադրել Ձեզ: Նրա ինֆորմացիաների հիման վրա թերթում հրապարակումներ եղել են թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այո Աշոտի կողմից տրամադրված ինֆորմացիաներով թերթում հրապարակումներ եղել են: Մեկ անգամ նա տեղեկություններ էր հայտնել ձեռագիր գրված վիճակում ինչ-որ պաշտոնյաների կողմից ապօրինի շինարարություններ կատարելու մասին: Մեկ անգամ մաքսային վարչության վերաբերյալ, մեկ անգամ էլ բանկային համակարգին, ՆԳՆ-ին և ԱԱՆ-ին վերաբերող ինֆորմացիաներ էին: Նշեմ նաև որ նա ինձ ուղղություններ է տվել այս կամ այն ոլորտի մասին թե որտեղից կարելի է հետաքրքիր ինֆորմացիա ստանալ: Ավելացնեմ որ հաղորդված ինֆորմացիան ճշտվել պարզաբանվել և նոր հրապարակում է արվել: Նույնն արվել է Վ. Սիրադեղյանի նամակի կապակցությամբ: Այսինքն ճշտվել և համոզվել ենք, որ այդ նամակը գրել է ինքը Վ. Սիրադեղյանը և նոր տպագրել:

Ձեր հաջորդ հարցին այն մասին թե նա այսինքն ինֆորմացիա տրամադրողը որ համակարգի աշխատակից է եղել, պատասխանում եմ, որ նա ասում էր որ ինքը համակարգի աշխատող է, իսկ թե ինչ համակարգի, ինչ աշխատող է նա չի ասել և ես այդ կապակցությամբ ստույգ որևէ բան ասել չեմ կարող, միայն հասկացել եմ որ այդ անձը բավականին ինֆորմացված անձնավորություն է: Նշեմ նաև որ ես նրա անձի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն չեմ դրսևորել նրա մոտ, մտածելով, որ իմ հետաքրքրասիրությունը նրան կարող է անհանգստացնել և հնարավոր է, որ նա դադարեցնի ինձ ինֆորմացիա տրամադրելը, որը որպես խմբագրի ինձ ձեռնտու չէր: Անկախ ամեն ինչից այդ մարդը ինձ ինֆորմացիաներ էր տրամադրում և ես դրանից զրկվել բնականաբար չէի ցանկանում:

Այդ անձի կողմից ինձ տրամադրած նախկին նյութերն ու փաստաթղթերը ես կներկայացնեմ Ձեզ:

Ձեր հաջորդ հարցին պատասխանում եմ, որ նամակի սկզբնամասում կապույտ թանաքով գրված «98 թվ. նոյեմբեր-դեկտեմբեր» արտահայտությունը իմ ձեռքով չէ գրված, բայց չեմ բացառում՞՞՞ նաև որ այն գրվել է նամակը խմբագրություն հասնելուց հետո, քանի որ ըստ նամակի բովանդակության ես փորձում էի ճշտել թե ինչ օրենսգրքի ընդունման, ավելի ճիշտ Ընտրական օրենսգիրքը երբ է քննարկվել ԱԺ-ում և ամենայն հավանականությամբ այդ գրառումը՞՞՞ վերաբերում է ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակահատվածին և հնարավոր է, որ նշումը կատարված լինի մեզ մոտ խմբագրությունում:

Ցուցմունքը գրված է իմ պատմածով, արձանագրությունն ընթերցվել է, ճիշտ է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

armlur.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Ամենադիտված