Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 

Նախարարը հստակ արձանագրել է ԼՂ խնդրի առաջնահերթությունները. պատգամավորը՝ BBC-ի հարցազրույցի մասին

Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC լրատվական ծառայության «Hard Talk» հաղորդմանը տված հարցազրույցում հստակ արձանագրում է ղարաբաղյան հարցի հետ կապված բոլոր առաջնահերթությունները: Այս մասին նշեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Մնացականյանի հարցազրույցին:

«Հայաստանի արտգործնախարարը կարմիր թելի նման անցկացնում էր այն հիմնական թեզերը, որոնցով մենք մշտապես ներկայացնում ենք մեր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի հետ կապված, մասնավորապես՝ կարգավիճակի ու անվտանգության հարցը՝ արձանագրելով, որ պայմանավորված է ադրբեջանական ագրեսիայով: Խոսվեց 2016 թվականի ապրիլյան դեպքերի, Սաֆարովի հերոսացման, 90-ականների վայրագությունների մասին: Կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ խաղաղությունը չի կարող լինել միակողմանի, այն պետք է լինի ընդգրկուն՝ ներառելով Ադրբեջանի, Արցախի ժողովուրդներին: Մինչդեռ Ադրբեջանի կողմից մեր հնչեցրած խաղաղության դիսկուրս առաջացնող ոչ մի թեզին որևէ արձագանք մինչ օրս չի տրվել»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Ինչ վերաբերում է խորքային պատմական էքսկուրսներին, ապա պատգամավորը նկատեց, որ պետք է հասկանալ՝ հաղորդման ֆորմատը դա թույլ չի տալիս: Նա ընդգծեց, որ այս ֆորմատով կարևոր, առանցքային թեզերը հնչեցվեցին՝ հստակ ցույց տալով Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:

Տաթև Հայրապետյանն անդրադարձավ ԱԳ նախարարի հարցազրույցից հետո հնչած այն դիտարկումներին, ըստ որոնց՝ հաղորդման շրջանակում չշրջանցվեցին ներքաղաքական հարցերը, առաջ քաշվեցին կոռուպցիոն հարցերը, անդրադարձ եղավ Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի գործին:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունները, օգտագործելով իրենց կապերը, Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացները փորձում են այլ լույսի ներքո ներկայացնել: Արտգործնախարարը հստակ ներկայացնում է այն բոլոր գործընթացները, բարեփոխումները, որոնք ընթանում են Հայաստանում՝ արձանագրելով, որ մենք չենք բավարարվել հեղափոխություն իրականացնելով և այժմ կառուցում ենք ամուր, իրավական ինստիտուտներ: Դրանք երաշխավորելու են այն ժողովրդավարական արժեքները, որոնք դրել ենք այս գործընթացների հիմքում»,-ասաց նա: Տաթև Հայրապետյանը նկատեց, որ առանձին շրջանակներին այդ գործընթացը նյարդայնացնում է, որովհետև ԱԳ նախարարի մակարդակով հստակ փակվում են բոլոր այն թեզերը, թե Հայաստանում այլ պրոցեսներ, հետապնդումներ են ընթանում: Նա ընդգծեց, որ Հայաստանում հստակ դատաիրավական բարեփոխումների փուլ է սկսվել, որի շնորհիվ նախկինում տեղի ունեցած բոլոր խախտումներ իրագործածները պետք է համարժեք պատիժ կրեն:

«Hard Talk» հաղորդման շրջանակում հարցադրումներ եղան աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ: Տաթև Հայրապետյանը նշեց, որ այդ թեմայի վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանը հստակ արձանագրեց, որ Հայաստանը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, ոչ ամերիկամետ:

«Մեր արտաքին քաղաքականությունը որքան էլ բարդ է, միևնույն է՝ այն կառուցվում է ոչ թե հակասությունների, այլ մեր պետական շահերի հիման վրա: Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, որը ևս հարցազրույցում շեշտվում է: Իրանի հետ կապված համարձակ շեշտադրումներով կոնկրետ պատասխան տրվեց: Նախարարը հստակ արձանագրեց՝ մեր արտաքին քաղաքականությունը կառուցվում  է՝ ելնելով մեր պետական շահերից, ու դրա հիմքում ընկած է մեր անվտանգությունը: Մենք այնպիսի ռիսկային տարածաշրջանում ենք ապրում, որ մի վայրկյան անգամ չենք կարող գնալ այնպիսի փորձության, որը հարցականի տակ կդնի մեր անվտանգությունը»,-հավելեց Տաթև Հայրապետյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան
Ամենադիտված