Ինչպես է Թրամփը հետևել ԻՊ-ի պարագլխի ոչնչացմանը (լուսանկար)
МирՍպիտակ տունը լուսանկար է հրապարակել, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետևում է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու գործողությանը, գրում է РИА Новости-ն:
Լուսանկարում պատկերված են Թրամփը, փոխնախագահ Մայք Փենսը, պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը, շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին: Նրանք բոլորը նայում են դեպի տեսախցիկը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի Իդլիբ նահագում ԱՆ ուժայինների կողմից իրականացված օպերացիայի արդյունքում վնասազերծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին։