Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (անոնս) Առավել քան երբևէ, պետք է լինենք զգոն և չտրվենք ֆեյքային գրոհներին․ Դավիթ Սանասարյան Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով. կա վարակի վտանգ Ինչպես է փոխվել «նվիրյալների» ՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձերի վերաբերյալ կարծիքը Կուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ է «Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը` Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններում «Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետ Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա 

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հասարակություն

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նախ հետաքրքրվել է, թե ինչով են նրանք զբաղվում, ապա համառոտակի տեղեկացրել այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նա նշել է, որ իրական հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, և շատ կոնկրետ զրույցներ է ունեցել, թե ինչ կարող ենք անել միասին։ Նախագահի խոսքով՝ համագործակցության ուղղությունները շատ հստակ են՝ նորագույն տեխնոլոգիաներ, արտակարգ իրավիճակներ, առևտրական գործարքներ, սննդի արտահանում և անվտանգություն։ «Նաև իրենցից սովորելու շատ բան ունենք պետական ծառայության ոլորտում, որովհետև այն կարգապահությունն ու նվիրվածությունը, որ այս մարդիկ ունեն, իսկապես, հիացմունք է առաջացնում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Նշելով, որ մեր ազգային ամենամեծ հարստությունը մարդիկ են՝ նախագահն ասել է. «Այդ ռեսուրսը պետք է լավագույնս օգտագործենք։ Մենք ունենք փայլուն անձնավորություններ, ֆանտաստիկ մարդիկ, որոնք աշխարհի տարբեր մասերում տարբեր ոլորտներում մեծ հաջողությունների են հասել, և ժամանակն է, որ օգտագործենք նրանց ներուժը»: Այնուհետև նախագահ Սարգսյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին։

Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը եղել է նաև Ճապոնիայի հնագույն քաղաքներից մեկում՝ Կամակուրայում, դիտել Ամիդա Մեծ Բուդդայի հսկայական բրոնզե արձանը, այցելել Hokoku-ji տաճար, որը հայտնի է իր բամբուկե անտառով, մասնակցել ճապոնական ավանդական թեյախմության արարողությանը: Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են նաև ճապոնական հայտնի սրբավայրերից մեկը՝ «Ցուրուգաոկա Հաչիմանգու» սինտոյական տաճար։ Տասնմեկերորդ դարում հիմնված և Հաչիման աստծուն նվիրված տաճարը ներկայումս համարվում է ոչ միայն պատմական հայտնի վայրերից մեկը, այլև կարևոր մշակութային կենտրոն է։

Տաճարում հնչեցված՝ Հայաստանի ու Ճապոնիայի բարեկամությանը նվիրված աղոթքն ունկնդրելուց հետո նախագահը Սարգսյանն ասել է, որ մեր երկու՝ հայկական ու ճապոնական շատ հին քաղաքակրթություններն ընդհանուր շատ բան ունեն։ Նախագահը շնորհակալություն է հայտնել հայ-ճապոնական կապերին և բարեկամությանը նվիրված գեղեցիկ հոգևոր արարողության համար՝ բարձր գնահատելով այն շնորհակալ գործը, որ արվում է ճապոնական յուրօրինակ մշակույթը և ավանդույթները, հոյակերտ տաճարը որպես հոգևոր ու մշակութային կենտրոն պահպանելու համար: «Վստահեցնում եմ, որ Հայաստան վերադառնալուց հետո, աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկում, որը գտնվում է Սուրբ Էջմիածնում, մեր հոգևոր առաջնորդների հետ միասին աղոթք կհնչեցնենք հայ-ճապոնական բարեկամության համար»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ Օգնության են հասել փրկարարները Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նոր զուգընկերոջ հետ սեքսի 4 կարևոր կանոն Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (անոնս)Քովիդի սահմանափակումներից հետո մշակութային հրավառությունը շարունակվում է. Արայիկ ՀարությունյանՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է Մոսկվա-Երևան չարտերային չվերթների մասինԱռավել քան երբևէ, պետք է լինենք զգոն և չտրվենք ֆեյքային գրոհներին․ Դավիթ Սանասարյան «Բորուսիա»-ն պարտվեց երկրորդ տուրում«Մեր կյանքի իմաստ»․ Արփի Գաբրիելյանը կիսվել է որդու լուսանկարով Համավարակը լավ հնարավորություն էր խթանելու ներքին տուրիզմը. Լոռու մարզպետՔոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվելՀալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով. կա վարակի վտանգԵրկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ևս 34 ընտանիք բնակարան կունենա Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուկրաինայում Ան-26 ինքնաթիռի վթարի առթիվԻնչպես է փոխվել «նվիրյալների» ՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձերի վերաբերյալ կարծիքըԵրբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով չեն խոսել. քաղաքագետԿուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ էՎրաերթ` Ագաթանգեղոսի փողոցում ՇՎՏՄ-ն տնտեսավարողներին խնդրում է զերծ մնալ խախտումներից Տերունական Խաչափայտի մասունքը դուրս է բերվել Մայր Աթոռից Նոր Վարագավանք տանելու համար Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են Իսպանիայի առաջնությունը նվաճելու համար տրված բոնուսներից«Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքըՄիջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը` Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Մարսելը» պայմանագիր է կնքել բրազիլացի Լուիս Էնրիկեի հետ Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններումՊահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին«Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետՀավայան Օահու կղզին (լուսանկարներ)Դեռահասը փրկել է ջրհորի մեջ ընկած երեխային (տեսանյութ) Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել Ուղիղ. «Շիրակ» - «Արարատ». հետաձգված հանդիպում (տեսանյութ) «Եվրամիությունը ձեզ համար բանկոմատ չէ»․ Բորելը՝ Ուկրաինայի ղեկավարությանը Ծառուկյանի պաշտպանը` օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարության մասինԹուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետը՝ Կարո Փայլանի համակուսակցականըԾովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալվածՇքեղ մայրամուտը Մոկ լճի վրա (լուսանկարներ)Ինչ է սեռական կյանքը տղամարդկանց և կանանց համար. ներդաշնակության 7 կանոնԿլոպը, Նագելսմանն ու Ֆլիքը հավակնում են ՈՒԵՖԱ-ի լավագույն մարզչի մրցանակինՀայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառովAl Jazeera-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցությունԱմուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում կոմպրոմիսներ չեն լինելուՋրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, պարզաբանում է «Վեոլիա Ջուրը» ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկաԵղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Ստեփանակերտի օրն է
Ամենադիտված