Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 

«Ինչպես փրկել նախարար Մնացականյանին»

Բլոգոսֆերա

«Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շատերդ արդեն հասցրել եք ունկնդրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տխրահռչակ հարցազրույցը BBC լրագրող Ստիվեն Սաքուրի հետ, կամ առնվազն տեսել եք արձագանքները և հիմա տարակուսած եք, թե ինչպես կարող է մեր արտգործնախարարը այդքան խղճուկ և անօգնական հանդես գալ ընդամենը մի, թեկուզ և լավ պատրաստված, լրագրողի առաջ։ Ինձ թվում է սակայն, որ այս անմխիթար պատկերը բոլորովին էլ միայն պրն Մնացականյանի անձնական խնդիրը չէ, այլ մեր ամբողջ արտաքին քաղաքականության, և տարբեր դրվագներ իրար հետ միասին սկսում են իմ մոտ կասկած առաջացնել, որ մենք գործ ունենք միտումնավոր գործելակերպի հետ։ Այս կապակցությամբ, ցանկանում եմ բարձրացնել ընդամենը մի քանի պարզ հարց՝

ա) Ինչու՞ է նախարար Մնացականյանը, ամբողջ աշխարհի աչքի առաջ, փաստացի ընդունում, որ «հայկական զինված ուժերը ռազմական հանցագործություններ են գործել», նույնիսկ չվկայակոչելով հակառակորդի բանակի կամ խուժանի կողմից խաղաղ հայ բնակչության դեմ գործած բազմաթիվ ոճրագործությունները։ Չէ՞ որ դրա համար հատուկ խելք պետք չի, Երևանում ցանկացած երեխա գիտի Սումգայիթի ջարդերի մասին, իսկ երեք տարի առաջ Թալիշում գլխատված Քյարամ Սլոյանի պատկերը մինչև հիմա բոլորիս աչքերի առաջ է։

բ) Ինչու՞ է վարչապետ Փաշինյանը, երկու շաբաթվա տարբերությամբ, մի տեղ հայտարարում, որ «Արցախը Հայաստան է և վերջ, իսկ մեկ այլ տեղ, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի նաև Ադրբեջանի ժողովրդի համաձայնությամբ», դրանով տառացիորեն բոլոր պետական պաշտոնյաներին դնում այդ ակնհայտ հակասությունը բացատրելու անհեթեթ անհրաժեշտության առաջ, իսկ հակառակորդին և նույնիսկ միջնորդներին առիթ տալիս մեզ մեղադրել անսկզբունքայնության մեջ (ի միջիայլոց, Սաքուրը հենց դա էր պարբերաբար վկայակոչում)։

գ) Ինչու՞ ողջ հարցազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը խոսք չի ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի մասին, որն արդեն իսկ ընդունված է Մինսկի խմբի կողմից, փոխարենը հղում կատարում «անվտանգություն և կարգավիճակ» առաձգական տերմիններին, թեև եթե հարցնես նույն այդ Ադրբեջանի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին, նրանք կպատասխանեն, որ երկուսն էլ պետք է ապահովվեն միայն իրենց տարածքային ամբողջության շրջանակներում։ Ի միջիայլոց, նույնը գրված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում, ենթադրաբար, պրն Մնացականյանի գիտությամբ։

դ) Ինչու՞ է Ադրբեջանի Կառավարությունը իր պաշտպանական բյուջեն հաջորդ տարի ավելացնում է ավելի քան 20%-ով, իսկ Հայաստանի Կառավարությունը՝ ընդամենը 0,2%-ով, դրանով նույնանման անհեթեթ դրության մեջ դնելով այս անգամ էլ սեփական ՊՆ պաշտոնյաներին՝ հիմնավորելու այս ևս մեկ ակնհայտ հակասությունը, և պրիմիտիվ մաթեմատիկական մանիպուլյացիաներ կատարելու՝ ապացուցելու անապացուցելին։

ե) Եվ վերջապես, ինչու՞ են վերջին շրջանում Մինսկի խմբի միջնորդ երկրները, տարբեր խողովակներով, իրենց դժգոհությունը դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մեղադրում նրան ապակառուցողականության մեջ, և պարբերաբար ամբիոն տրամադրում հակառակորդի ղեկավարությանը՝ հակահայկական հայտարարություններ անելու համար։

Եթե ձեզ այս ամենը պատահական զուգադիպություններ են թվում, հիշեցնեմ, որ 2016 թ․ ապրլից առաջ, իրադարձությունները մեր շուրջը զարգանում էին համանման սցենարով, և ի վերջո, բերեցին պատերազմական գործողությունների վերսկսման։ Այն ժամանակ, իշխանության և դիվանագետների սխալների համար իրենց կյանքով հատուցեցին մեր երիտասարդ զինվորները և սպաները։ Այսօր, եթե մենք չենք ցանկանում ապրիլյան պատերազմի հնարավոր կրկնությունը, պետք է ընդունենք, որ մեր արտաքին քաղաքականությունը ձախողված է, և դրա համար պետք է հստակ քաղաքական պատասխանատվություն լինի։ Առնվազն, պետք է օր առաջ հեռացնենք նախարար Մնացականյանին, որն արդեն ցույց է տվել իր անհամարժեքությունը մեր առջև կանգնած մարտահրավերներին, և շարունակելով իր պաշտոնավարումը, միայն նորանոր վնասներ կարող է տալ մեր երկրին։ Որպես նորընծա քաղաքական գործիչ, նա պետք է հասկանա, որ դա իր փրկության միակ ձևն է, և համարձակություն ունենա ինքը ներկայացնել իր հրաժարականը։

Ինչ վերաբերվում է վարչապետ Փաշինյանին, նա կամ պետք է շտկի իր կասկածելի արտաքին քաղաքական ուղեգիծը, կամ էլ առերեսվի այն իրողությանը, որ ինքը կամա թե ակամա, երկիրը տանում է հնարավոր նոր փորձությունների, դրանից բխող ամբողջ պատասխանատվությամբ։ Հիշեցնեմ, որ 2016 թ․ ապրիլի և դրանց հաջորդած իրադարձությունները հանգեցրին Հայաստանի գործող կառավարության հրաժարականին, և ի վերջո, բերեցին լիակատար իշխանափոխության երկու տարի անց։ Ուստի ցանկացած նոր Կառավարություն, որքան էլ որ փորձի իրեն այսօր «ժողովրդական» ներկայացնել, առաջին հերթին հենց ժողովրդի առաջ է միարժեք պատասխանատվություն կրում՝ իր հստակ հաշվարկված և խելամիտ գործողություններով զերծ պահել նրան փորձություններից և հնարավոր կորուստներից։ Հուսով եմ, որ այս Կառավարությունը դա ևս գիտակցում է, և մենք մոտ ժամանակներում կտեսնենք արտաքին քաղաքականության մեջ իրական փոփոխություններ։

Հ․Գ․ եթե հնարավորություն չեք ունեցել դիտել նախարար Մնացականյանի հարցազրույցը, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը՝ ցավոք, իսկապես տխուր պատկեր է»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը
Ամենադիտված