ԱԱԾ-ն հաջորդ տարի քայլեր կձեռնարկի ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ. Էդուարդ Մարտիրոսյան
ՀասարակությունՀՀ ազգային անվտանգության ծառայության ուսումնական կենտրոն ստեղծելու համար մյուս տարի արդեն կձեռնարկվեն համապատասխան քայլեր, կկազմվի նախագիծը: Այս մասին ԱԺ-ում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Ուսումնական հաստատության հետ կապված արդեն իսկ մյուս տարի կձեռնարկենք քայլեր՝ դեռևս նախագիծ կազմելու և ֆինանսավորման վերաբերյալ պատկերացում կազմելու համար:,: Եվ կարծում եմ, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում կկարողանանք ունենալ ԱԱԾ-ի այն ուսումնական հաստատությունը, որը տարածաշրջանում, ինչու չէ նաև ԱՊՀ պետություններում, կլինի առաջնայիններից»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ բավականին լուրջ ուսումնասիրություն են իրականացնում աշխատակիցներ ընդունելիս, արդյունքում ընտրում են հայրենասեր, կիրթ, ազգային անվտանգության մարմիններում երկարատև ծառայելու պատրաստ անձանց: