Гендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян 

Եկատերինա Զախարիևայի Երևան այցի շրջանակում ստորագրվել է երկու փաստաթուղթ

Политические

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hոկտեմբերի 28-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևային և  նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրն ու «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ  հայ-բուլղարական հարաբերությունների բազմաշերտ և հագեցած օրակարգը, դրանց զարգացման և ընդլայնման դինամիկան արդեն իսկ վկայում են համատեղ ջանքերով այն որակապես նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Նախարար Մնացականյանի խոսքով՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունները հիմնված են պատմական, ավանդական, մշակութային ամուր կապերի վրա, և բազմակողմ հարթակներում վերջին շրջանում ունեցած շփումներին համալրելու եկած այս երկկողմ ձևաչափով այցը հերթական լավ հնարավորությունն է կրկին անդրադառնալու երկկողմ օրակարգի հարցերին, ուղենշելու դրա առավել ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: 

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա արդյունավետ փոխգործակցության շուրջ, երկուստեք ընդգծվեց տնտեսական հարաբերությունների ընձեռած ներուժի և հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Նախարարները կարևորեցին Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների  ամրապնդմանն ու աշխուժացմանը:

Երկկողմ օրակարգի խթանման համատեքստում մեծապես կարևորվեց խորհրդարանական հարթակի դերը և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ առավելագույնս նպաստելու երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև համագործակցության առավել խորացմանը: 

ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին նաև միջազգային հարթակներում, հատկապես ՄԱԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում առկա սերտ համագործակցության կապակցությամբ: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը և վերջինիս իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի կիրարկմանը՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի ԱԳ նախարարին իր երկրի կողմից համաձայնագրի վավերացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և բարձր գնահատեց այդ գործընթացի շրջանակներում Բուլղարիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ:  

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: 

ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից: 

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները հանդիպումն ամփոփեցին համատեղ մամուլի ասուլիսով: 

Նույն օրը՝ առավոտյան, Եկատերինա Զախարիևան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В России будет введен цифровоя профиль для отслеживания мигрантов: Вице-спикер ГосдумыВице-премьер Хачатрян провел встречу с руководителями аккредитованных в РА дипломатических представительствКивирян: Сдача сел в Тавуше не отдалит, а приблизит войну Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСтано ответил на заявления Баку относительно трехсторонней встречи ЕС-США-АрменияМхитар Папоян не исключает, что будет выдвинут кандидатом в члены ВСС АрменииГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингуКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: ЗеленскийСирануш Саакян: Рубен Варданян не военный, но он придал проблеме Арцаха международное звучаниеАрабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: БайденСК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении
Самое популярное