Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) 

Նախարարին BBC-ում «պատեպատ տվեցին». ինչո՞ւ հրաժարական չի տալիս Մնացականյանը

Քաղաքական

Օրեր առաջ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցը մի քանի օր է հանրության ուշադրության կենտրոնում է: Հնչեցին ինչպես քննադատություններ, այնպես էլ՝ արդարացումներ: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ: 

«Իհարկե, չեմ կարող ասել, որ այդ հարցազրույցն ամբողջությամբ տապալվեց: Բայց Արցախյան հիմնահարցի ու հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերին մեր արտգործնախարարը ուղղակի ողբերգական պատասխաններ տվեց: Հաղորդավարը իր ադրբեջանամետ հարցերով, Փաշինյանի բառապաշարով ասած՝ «պատեպատ տվեց»: Իսկ պարոն Մնացականյանը չկարողացավ գրագետ պատասխաններ տալ»,- ընդգծեց Համբարյանը:

Նրա խոսքով՝ նախարարի մտքերը ընդհանրական էին. «Այն դեպքում, երբ հաղորդավարը բացահայտ Հայաստանին մեղադրեց ՄԱԿ-ի կողմից ընդունված որոշումները անտեսելու, ադրբեջանցիներին սպանդի ենթարկելու, ադրբեջանական տարածքները գրավելու մեջ: Հաղորդավարը բացահայտ ասում է՝ Արցախը ձերը չէ, մարդը մի բառ չի ասում: Ինչպե՞ս է դա հնարավոր: Սրանից ավելի նողկալի բան հնարավո՞ր է պատկերացնել»:

Քաղաքագետը հատուկ ընդգծեց, որ Մնացականյանը Հայաստանի երրորդ հանրապետության ամենաթույլ արտգործնախարարն է: 

«Ես միշտ քննադատության եմ ենթարկել մեր արտաքին քաղաքականության՝ պասիվ, պաշտպանողական պահվածքը: Բայց, ամեն դեպքում, այսպիսի սարսափելի անտեղյակություն չի եղել: Պարոն Մնացականյանը ոչ թե չէր կարող պատասխանել կամ չէր ուզում, այլ ուղղակի՝ ոչինչ չգիտեր: Ինչպե՞ս կարող է մարդ իմանալ թեման ու հակափաստարկներով չպատասխանել հարցադրողի պրովոկացիոն հարցերին: Ուրեմն՝ նա չգիտի թեման: Միայն լավ անգլերեն խոսելու համար, մարդուն արտգործնախարար չեն դարձնում: Մնացականյանի միակ արժեքը լավ անգլերեն խոսելն էր»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Համբարյանի՝ Մնացականյանի  անտեղյակությունը շատ բացահայտ երևաց այդ հարցազրույցի ժամանակ, քանի որ չհնչեց ոչ մի հակափաստարկ. «Երբ հաղորդավարը ասաց՝ Արցախը դուք գրավել եք, իսկ նա մի նախադասությամբ հակառակը չապացուցեց: Կամ հաղորդավարի խոսքով՝ Հայաստանը չի կատարել ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերը, իսկ Մնացականյանը չասաց, որ այդ բանաձևերը առաջինը Ադրբեջանն է խախտում»:

Քաղաքագետը ցավով նշեց նաև, որ այդ հարցազրույցի ժամանակ չի խոսվել արցախահայության անկախանալու իրավունքի մասին, նույնիսկ «Արցախ» բառը չի հնչել:

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա նաև պարոն Փաշինյանի կողմից ընդունված արտաքին քաղաքականության հետևանքն է: Բայց, հասկանո՞ւմ եք, հաղորդավարը ընդգծված Ադրբեջանամետ հարցադրումներ էր անում, իսկ այդ հարցերից ոչ մեկը մեզ համար անականկալ չէր: Էլ ի՞նչ հարցեր պետք է լինեին»,- զարմանքով ընգդծեց նա:

Համբարյանը նշեց, որ իր համար, մեղմ ասած, զարմանալի է, որ որոշ պատգամավորներ ու իշխանության ներկայացուցիչներ դրական արձագանք են ունեցել. «Սա ընդամենը հաղորդավարի մակարդակով է: Իսկ բանակցությունների ժամանակ ի՞նչ է լինում»:

Քաղաքագետը նշեց, որ շատ երկրների պաշտոնյաներ, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտային նման հարցազրույցից հետո:

Լուսինե Մարդոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Ամենադիտված