00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կոտայքում բախվել են Mercedes-ը, Honda-ն և Opel-ը. կան վիրավորներՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվելԱկանի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է ԵրևանՎարչապետն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակելՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը «Մարտի 1», թե՞ Արցախում սպասվող ընտրություններ. ինչո՞ւ հեռացվեց Մովսես ՀակոբյանըՀերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ քվեարկեց 191-ը։

ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժինն տրամադրել է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը:

«Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» (Affirming the United States record on the Armenian Genocide) վերնագիրը կրող փաստաթղթում ասված է.

«Քանի որ Միացյալ Նահանգները կարող է հպարտանալ 1915 - 1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ճանաչելու և դատապարտելու, ինչպես նաև հայերին, հույներին, ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին, արամեացիներին, մարոնիտներին և ցեղասպանությունը վերապրած այլ քրիստոնյաներին փրկություն ցուցաբերելու իր պատմական անցյալի համար,

Քանի որ 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն կազմակերպել և առաջնորդել է բազմաթիվ երկրների պաշտոնատար անձանց բողոքի գործողություններն ընդդեմ այն, ինչը նա բնութագրել է որպես կայսրության կողմից «ազգի ոչնչացմանն ուղղված արշավ», և 1915 թ. հուլիսի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լանսինգի կողմից նա հրահանգ է ստացել, որ «Պետքարտուղարությունը հավանություն է տալիս հայկական հետապնդումների դադարեցմանն ուղղված ...ձեր գործողություններին»,

Քանի որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության ձևավորումը, որը հաստատվել է Կոնգրեսի ակտով և որը 1915-1930 թթ. ընթացքում հավաքել է 116,000,000 դոլար (2019 թ. արժեքով՝ ավելի քան 2,500,000,000 ԱՄՆ դոլար) և Սենատն ընդունել է այս կոտորածները դատապարտող բանաձևեր,

Քանի որ Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թ. սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը և որը կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ակունքներում, հայկական դեպքը վկայակոչում էր որպես 20-րդ դարի ցեղասպանության ակնառու օրինակ,

Քանի որ, ինչպես ներկայացված է Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. իր հրամանատարներին առանց որևէ դրդապատճառի Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ ի չիք դարձրեց բոլոր առարկություններն՝ ասելով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հիմք դնելով հրեաների Ողջակիզման համար,

Քանի որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 հայտարարության և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ 1975 թ. ապրիլի 8-ի №148 և 1984 թ. սեպտեմբերի 10-ի №247 համատեղ բանաձևերի միջոցով,

Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, ինչպես նաև հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի և արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

 

Արձանագրելով վերոնշյալը՝ հաստատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,

2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և

3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:

Բանաձևի անգլերեն բնագրից (ոչ պաշտոնական) թարգմանությունը` ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի

Այս թեմայով
Լրահոս
18 Նոյ
Կոտայքում բախվել են Mercedes-ը, Honda-ն և Opel-ը. կան վիրավորներԱննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ (լուսանկարներ)Մեգան Մարքլը մինչ օրս բրիտանական քաղաքացիություն չունիՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը Էմիլի Ռատակովսկին կրկին «մոռացել» է կրծկալ կրել (լուսանկարներ)Կանադայում կովը վաճառվել է 106 հազար դոլարովՎրաստանի ՆԳՆ-ն ցույցի կազմակերպիչներին կոչ է արել դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է Ագրեսիվ հակադարձումները, հեգնանքը, քրեական գործերով սպառնալը երկխոսության լավագույն տարբերակը չեն. Վահագն Վարագյան Սիրիայում այրել են Ռուսաստանի ռազմական տեխնիկան (տեսանյութ)Ձեր եղբոր տղայի կուսակցությունը կստանա արկղերով քրգործերը․ Արայիկ Հարությունյանը՝ դասախոսինՖրանսիական տուրիստական գործակալության առաջարկած ուղղությունների թոփ տասնյակը գլխավորում է Հայաստանը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվելԱկանի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է ԵրևանՀայոց լեզվի դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում. Յուրի ԱվետիսյանԿրթական համակարգում է ձեւավորվում մեր իրականության գենետիկ կոդը. Նիկոլ ՓաշինյանDark Ravens մոտոակումբը «Տղա եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ) Իջեցված պահանջների համապատասխան՝ առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք չէին առաջադարվի, եթե պահանջները չփոխվեին. ՀովհաննիսյանԸնդունելության քննությունները վերանալու են. ԿԳՄՍ նախարարը՝ սպասվող փոփոխությունների մասինՎարչապետն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին Սամվել Կարապետյանի դուստրը հրավիրվել է Ֆրանսիայի Սենատ (լուսանկարներ)Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակելՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը «Մարտի 1», թե՞ Արցախում սպասվող ընտրություններ. ինչո՞ւ հեռացվեց Մովսես ՀակոբյանըՄեղադրանքներ են հնչում իմ հասցեին, որոնք ճիշտ չեն. Արայիկ Հարությունյան«Ես պտի էս ավտոների հետ նկարվեմ, էն կողմ գնացեք». Փաշինյանը լուսանկարվել է մետաղական ջարդոնների վրա (տեսանյութ)Հերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր «Արմավիր» ՔԿՀ-ում երիտասարդի ենթադրաբար ինքնասպանության մասով ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտեցին ոսկյա զարդերի գողությունը (տեսանյութ)Սաակաշվիլին հայտարարել է՝ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար (տեսանյութ)Դասախոսները հանդիպում են նախարար Արայիկ Հարությունյանի հետ. ուղիղ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Կատարի ազգային թանգարան Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Միխայել ԲանցհաֆինՎայոց ձորի նախկին մարզպետը սեպտեմբերի 17-ի վիճաբանության վայրում չի գտնվել. ՔԿ Զարուհի Բաթոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պատվիրակությանը Ո՞վ է եղել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հերթական հրավիրյալը. մանրամասնում է Անդրանիկ Քոչարյանը Շաքարավազի գինն անհամեմատ էժանացել էՈստիկանության 52-ամյա ծառայողը, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու փրկել 82-ամյա ծերունու կյանքըԶինծառայողներն այցելել են Երկրագիտական թանգարան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է ռազմական տեխնիկայի փորձարկումներին Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ
Ամենադիտված
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըՍա թող լինի նվեր Ադրբեջանի կողմից․ ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ) Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. Էրդողան«Ժամանակ». Քրգործ է հարուցվել միանգամից երկու հոդվածով «168 ժամ». ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)