ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ՔաղաքականԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը։
405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը, դեմ են եղել 11-ը։
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին։ Սա պատմական իրադարձություն է մեր հանրության համար»,- Twitter-ի իր էջում գրել է Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը։
Նշենք, որ բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը եւ Հուս Բիլիրակիսը, ներկայացվել էր այս տարվա ապրիլին եւ ուղղված է 2015թ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մերժման դեմ։ ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հիշաստակումը, ցեղասպանության մասին իրազեկվածությունը կարեւոր է՝ հետագայում նման հանցանքների կանխման առումով։
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը գլխավորել են Սենատում բանաձեւի տարբերակը։