Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին Ադրբեջանը գնում է սադրանքների. ՀՀ ՊՆ
ԲլոգոսֆերաՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներից և Հայաստանի պետական սահմանին լարում առաջացնելուց: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: Հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է և լռել միայն պատասխան կրակից հետո։ Հայկական կողմից տուժածներ չկան: