Մեսսին շրջանցեց Ռոնալդուին
SportԿատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ակումբային ֆուտբոլում խփած գոլերի քանակով գերազանցեց Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին հայտնում է Actu Foot-ը:
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնա»-ն 5:1 հաշվով հաղթել է «Վալյադոլիդ»-ին:
Մեսսին հանդիպմանը դարձելլ է երկու գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:
Արդյունքում Մեսսին ակումբային մակարդակում իր գոլերի քանակը հասցրեց 608-ի: Նման ցուցանիշ գրանցելու համար արգետինացուց պահանջվել է 695 խաղ:
Կրիշտիանու Ռոնալադուն 813 խաղում հեղինակել է 606 գոլ: