Աղաջանյանը՝ կառավարական առանձնատան վերանորոգման և Փաշինյանի՝ զրահապատ մեքենա գնելու մասին
ПолитическиеԵկեք, մի բան ֆիքսենք, ՀՀ վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել։ Դրանք պետական գնումներ են և գնվում են պետության կարիքների համար: Այդ թվում՝ խոսքը գնում է Կոնդի առանձնատների վերանորոգման մասին, դրանք պետության գույք են։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններն, թե Նիկոլ Փաշինյանը 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել, ինչպես նաև վերանորոգվել է կառավարական առանձնատունը։
Աղաջանյանը այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ տվյալների գաղտնիության պարագայում ինքը չի կարող թվեր ներկայացնել ո՛չ ավտոմեքենաների, ո՛չ էլ վերանորոգման ծախսերի վերաբերյալ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև հերքեց, թե վարչապետի տիկնոջ համար զրահապատ մեքենա է գնվել: