ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման ֆայլը հրապարակվել է ԱՊՀ տարածքից. Հայկ Գրիգորյան
RightՀատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային զրույցի գաղտնալսման ու ձայնագրման ֆայլերը տարածելու վայրը հայտնի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով 2018-ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնված ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը:
Որտեղի՞ց է տարածվել՝ հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց. «Հայաստանից չէ, ԱՊՀ տարածքից է: Նախաքննության շահերից ելնելով՝ կգերադասեմ այդ մասին չխոսել»,- նշեց նա:
Ճշտող հարցին՝ Ռուսաստանի՞ց է տարածվել ձայնագրությունը, Գրիգորյանը ծիծաղեց:
Հիշեցնենք, որ Վանեցյանն ու Խաչատրյանը 8 րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։