Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին
НКՊաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ ԱՄՆ այցելության հետ կապված:
«ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական կողմի բողոքը հասցրել է Պետդեպարտամենտ: Մեր դեսպանության անունից համապատասխան նամակներ են ուղարկվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ղեկավար կազմին, կոմիտեների ղեկավարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը։