Աստրախանում մահացել է մոլորակի ամենածեր բնակիչը
МирՀոկտեմբերի 25-ին Աստրախանի մարզում 125 տարեկան հասակում մահացել է Տանզիլիա Բիսեմբևան, հայտնում է РИА Новости-ն:
Հունվարից Տանզիլիան համարվում էր մոլորակի ամենածեր բնակիչը: Նա նույնիսկ հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում:
Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ հիմա աշխարհի ամենածեր բնակչուհին ճապոնուհի Կանե Տականան է՝ 116 տարեկան: