Հայ աստղագետն օգնել է եզակի մոլորակ հայտնաբերել
Գիտություն և ՄշակույթԱստղագետ Տիագո Կամպանտեի գլխավորությամբ միջազգային աստղագետների խումբը HD 212771 և HD 203949 հսկա կարմիր աստղերի շուրջ հայտնաբերել է արտասովոր էկզոմոլորակ:
Գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես է HD 203949 աստղի էկզոմոլորակը խուսափել կլանումից աստղի ընդլայնման ժամանակ։
«Ընդհանուր թվային մոդելավորումը թույլ է տվել ենթադրել, որ աստղի ընդլայնումը կարող էր դուրս բերել մոլորակը իր նախնական ուղեծրից, որում այն գտնվում է ներկայում»,- հայտնում է Naukatv-ն։
Հետազոտության համահեղինակներից մեկը Պորտուի Աստղագիտության և տիեզերական գիտությունների ինստիտուտի (Պորտուգալիա) մասնագետ Վարդան Ադիբեկյանն է։
Նա նշել է, որ հետազոտության արդյուքները ցույց են տվել, որ աստղերը և դրանց մոլորակները ոչ միայն ձևավորվում, այլ նաև միասին են զարգանում: