Հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75% չափով
ՏնտեսությունՀարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացիները կարող են մասնակցել ՀԿԱԾ հարկադիր էլեկտրոնային աճուրդում ներկայացված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, ոսկյա և այլ իրերի գնման գործընթացին։
Լոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։
Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով: https://harkadir.ajurd.am/:
«Տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010-34-17-00 հեռախոսահամարով կամ այցելել՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ինչպես նաև Ծառայության մարզային բաժիններ»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։